Հայաստանում իրադարձություները զարգանում են ձնագնդի արագությամբ, դեռ չէր չորացել Հայրիկյանի՝ Ռուսաստանի իմպերիլազմի, Լեհաստանի դեսպանի մտքերի թանաքը, որ մեր հոգեւոր մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը պատասխան մեսիջ ուղարկեց` բոլոր ուղղություններով. «Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու»:
Գոնե մի անգամ անկեղծորեն ասենք` այդ քաղաքականությունը, արտաքին մասով, եղել է բավականին հավասարակշռված, Հայաստանը եղել է կայուն, վստահելի գործընկեր աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների համար. ի տարբերություն Վրաստանի, որն այս ընթացքում տարածքներ կորցրեց, ի տարբերություն Ադրբեջանի, ուր ժողովրդավարական, խոսքի ազատության խնդիրների տեսանկյունից ահավոր հետ է մեզանից. էլ չենք ասում, որ այդպես էլ, չնայած իր ռազմական հռետորաբանությանը, այդպես էլ Հարավային Կովկասում մնաց նույնպես տարածքներ կորցրած պետություն:
Աքցանը Հայաստանի շուրջ նեղանում է:
«Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը...» մնացածը բոլորդ գիտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել