Ինչ-որ շատ են դիվանագետները, մանավանդ արեւմտյան, սկսել անցնել կոռեկտության, դիվանագիտական էթիկայի սահմանները:
Հասկանալի է` ընտրություններ են` աշխարհաքաղաքական խաղացողները փորձում են փոքրիկ Հայաստանից ստանալ մաքսիմումը, մեկը մյուսից հետ չի մնում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ արեւմուտքը:
Ավելորդ է ասելը, որ էթնոսը, նրա մտածող, սրտացավ հատվածը պետք է սթափ լինի, որպեսզի կոսոլիդացիոն ոգին գեթ այս անգամ չլքի:
Տարածաշրջանում սողացող ու անչափ լուրջ գործընթացներ են տեղի ունենում. պատմությունն էլ կրկնվելու փիս խասյաթ ունի... Նախորդ դարասկզբի մեր կորուստները դեռ չենք մարսել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karmendavtian/posts/154046431417274
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



