Երեկ ընկերուհուս հետ գնացել ենք «Ռուժ», պետք է ինձ շրթներկ գնեի: Մտանք, մեզ մոտեցավ վաճառողուհին, ասացինք` ինչ ենք փնտրում: Սկզբում շատ բարեհամբույր էր, իմ ուզածը չէր գտնում, երկար ման եկավ, գտավ ու ցույց տվեց, առաջարկեց պռոբնիկը փորձել, գույնը ընտրել: Նախոր շրթներկս «Ռուժ»-ից չէի գնել, այստեղ արժեքը չգիտեի, դրա համար մինչև փորձելը գինը հարցրեցի: Իմ նախատեսածից թանկ էր, որոշեցի էլ անիմաստ չփորձեմ, միևնույն է չէի գնելու: Ու այդ պահի 5 րոպե առաջվա բարի վաճառողուհուց հետք էլ չմնաց, քիչ էր մնում էտ եղած չեղածը գլխիս տար: «Չէիք առնելու, շուտ ասեիք»:
Քանի որ սկանդալների սիրահար չեմ, չպահանջեցի մենեջերին անմիջապես կանչեն: Չեմ հասկանում «Ռուժ» միայն օլիգարխնե՞րն են մտնում, թե՞ մարդը իրավունք չունի գին հարցնի ու իր գրպանին չհամապատասխանելու դեպքում չգնի: Այ քեզ բան: Հասկացանք թանկ օծանելիքի խանութ է: Բայց այդ խանութում աշխատողները Հայաստանում չե՞ն ապրում, չգիտե՞ն մեր երկրի սոցիալական վիճակի ու աշխատավարձերի չափի մասին: Հնարավոր է իրենց փայլեցված ապակիների հետևից շատ բան չի երևում, բայց խանութից դուրս էլ կյանք կա, և ոչ ոք իրավունք չունի վերևից նայել խանութ մտած ոչ մի հաճախորդի` անկախ նրանից մարդը բան կգնի, թե միայն գին կհարցնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1623646491279591&set=a.1623646577946249.1073741829.100009027681250&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել