Այո´, սիրելի հայրենակիցներ, այսուհետ մեր քաղաքական դաշտն ունի ևս մի հաճախորդ՝ ի դեմս իբր մահափորձված Հայրիկյան Պարույրի, ու հարցի գինն էլ երևի մի 100 հազար դոլար է կազմել լավագույն դեպքում։
Բոլորս էլ արդեն գիտենք, որ երեկվա իր ասուլիսի ժամանակ իրեն անկախության առաջնորդ հորջորջող այս ավանտյուրիստը հայտարարեց, որ չի պատրաստվում դիմել ՍԴ, որպեսզի ընտրությունները հետաձգվեն՝ պատճառաբանելով, թե մահափորձն ուղղված էր պետության ու ընտրությունների բնականոն ընթացքի դեմ, ուստի ինքը չի պատրաստվում բավարարել ահաբեկիչների ակնկալիքը։
Այստեղ են ասել՝ պետք չէ լոլոներ կարդալ, պարո´ն Հայրիկյան։ Եթե «ահաբեկիչներն» ուզենային ընտրությունները սաբոտաժի ենթարկել, ապա պարզապես կկրակեին ոչ թե Ձեր ուսին, այլ էն հեղափոխական գլխին, ընդ որում, ոչ թե վառոդը մեջներից դատարկած փամփուշտով, այլ լա՜վ էլ մարտական փամփուշտով, նենց որ գլուխը, որի մեջ բացի սովետոֆոբիայից մեկ էլ արկածախնդրությունից, ըստ երևույթին, բան չի մնացել, մի հադ պուճուրիկ ծակ՝ գնդակի մտնելու տեղը կունենար ու մի հատ մե՜ծ խոռոչ՝ գնդակի ելնելու մասում։ Ու էդ ժամանակ, սիրելի Հայրիկյան, արդեն ահաբեկիչները հանգիստ կհասնեին իրենց նպատակին, քանզի ընտրությունները կհետաձգվեին՝ համաձայն Սահմանադրության։
Իսկ էս բեմականացված ներկայացման հետևում ես զուտ ֆինանսական շահն եմ տեսնում, որովհետև պարզվում է, որ մեր Պարույրը Հայրիկյան, մինչև ընտրությունները 50000 դոլարի վարկ է ունեցել ու համաձայնվեք, խիստ անտրամաբանական է, որ էդքան պարտքը վզիդ, գնաս մի հատ էլ հավելյալ 20000 դոլար քերես, որոնք վստահաբար քամուն ես տալու։ Փոխարենը կարելի է խելացի բիզնես պրոյեկտ անել. մահափորձի բեմադրություն, համազգային աժիոտաժ, ընտրությունների հետաձգման հնարավորություն, իրար խառնված իշխանություններ ու անհանգստացած նախագահ, ով շատ բաներ կտա, որպեսզի խաղի սցենարը չխախտվի, այդ թվում նաև մի 70-100 հազար կանաչ գույնի թղթադրամ։
Դե իսկ Հայրիկյանին էլ կմնա ուժգին ընդդիմադիրի դերում մի երկու շաբաթ էլ ծլվլալ ասուլիսների ժամանակ ու տեսախցիկների առջև ու հեռանալ ծերությունը վայելելու։
Կից նյութն՝ այստեղ



