Եվ այսպես, Հայաստանը թևակոխում է վճռական փուլ։ Հայ հանրությունը շատ շուտով շահագործելու է կեցության ու արժեհամակարգային փոփոխությունների մի նոր փաթեթ։ Խոսքը բնավ չի վերաբերում ինչ-որ դեկլարատիվ իրավական փաստաթղթերի փոփոխության կամ նոր հայցեակարգերի մշակման։ Խնդիրը նախևառաջ մթնոլորտի փոփոխության մեջ է։ Դա տեղի չի ունենում միանգամից, դա տեղի է ունեցել այս ամբողջ տարիների ընթացքում, ցավոք ոչ դրական միտումով։ Երբ ասում ենք մթնոլորտ, նկատի ունենք մարդկանց պատկերացումների վերաարժևորման մասին։ Սրան նպաստող հանգմանքները կարող են բազմաշերտ լինել։ Սոցիալական ծանր իրավիճակը, ահագնացող արտագաղթ, սեփական երկրում որոշում կայացնել չկարողանալու բարդույթ, աճման պրոգրեսիայի ծավալով դեպերսիա և այլն։
Ցավոք, արժեհամակարգային այս փոսփոխությունը տեղի չի ունենում լավ օրից և միտված չէ հանրային գիտակցության լուսավորմանն ու պարզեցմանը։ Հակառակ, այն տեղի է ունենում օրահասական իրողության ժամանակաշրջանում, երբ Հայաստանը նորից կանգնած է մուրճի ու սալի արանքը։ Նորից պետք է ընտրություն կատարել գոյատևելու և մեռնելու մեջ։ Խնդիրը այն չէ, թե վերջնահաշվարկի արդյունքում ինչ կընտրի հայ ժողովուրդը , խնդիրը հենց ինքնին ընտրությունն է և դրանից բխող հետևանքը։ Եվ սա տեղի է ունենում այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ օրեցօր պրագամատիկ ու նյութական դարձած աշխարհը վաղուց այս խնդիրներից խուսափելու հնարավորություն է տվել։ Բայց ունենք այն ինչ ունենք և ոչ մի տեղ այսօրվա իրականությունից փախնել չենք կարող։ Մենք նորից ստիպված էնք լինելու վերջնապայքարի արդյունքում փոփոխության ենթարկել պետության ու պետականության մասին մեր մոտեցումներն ու իդեալները։ Նորից ստիպված ենք լինելու հիմնավորապես ցեմենտել ժողովրդական գաղափարախոսության ֆունդամենտն ու սկսել զրոյից։ 25 տարի հետո սկսել զրոյից, որովհետև այլ բնորոշում լինել չի կարող։ Չի կարող, որովհետև նորից կանգնած ենք մուրճի ու սալի արանքում։ Քանի կա այսպիսի ընտրություն , մենք ստիպված ենք լինելու ամեն ինչ սկսել զրոյից։
Սակայն ինչքան էլ խոսենք նախկին թերացումներից, ինչքան էլ մեղադրենք ապիկար իշխանություններին իրենց վատ ու անարդյունավետ կառավարման համար, միևնույնն է պետք է գտնել լուծում և դուրս գալ այս իրավիճակից։ Պետք է լինել արդար։ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կանգնած և այդ վտանգի մեղավորը ոչ թե Ադրբեջանն է, ոչ թե Ռուսաստանն է, ոչ էլ Ամերիկան, կամ առհասարակ ուրիշ գերտերություն։ Մեղավորությունը բացարձակապես մերն է, ինչքան էլ հաճելի չլինի առերեսվել իրականության հետ։ Եվ ինչ պիտի անենք հիմա։ Ունենք երկու տարբերակ՝ ազգովի դառնալ ֆիդայի և կրկին գոյության կռիվ մղել, կամ որ երբևէ պատմությունը չի տեսել, հաղթած պատերազմը տանուլ տանք բանավոր կերպով՝ մտավախություն ունենալով, որ դրանով հարցը չի լուծվի ու պատերազմը մի օր կշարունակվի։ Եվ ուրեմն ինքնակազմակերպումը այլընտրանք չունի, ի հեճուկս մարգինալ սեպարատիստների և զինված հեղափոխությունների սիրահարների։ Այս իշխանությունը միգուցե օտար է հայ հանրությանը իր գործելաոճով, բայց այս իշխանությունը դուրս է եկել մեր մեջից,նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեր կողքին, նրանք մարդիկ են, որ թերանում են մեր կողքին և մենք չտեսնելու ենք տալիս ամենը։ Իսկ նրանք շարունակում են։ Հանրությունը պիտի զսպի սեփական իշխանությանը, իսկ իշխանությունը չպետք է հղփանա դրանից։ Իշխանության ու հանրության մեջ անջրպետ կա,և կողմերից ոչ մեկ հանձ չի առնում լուծել այդ խնդիրը։ Կա խնդիր, դա բոլորն էն հասկանում բայց ոչ մեկ չի համաձակվում բարձրաձայնել դրա մասին։ Չբարձրաձայնեցինք այնքան, մինչև որ նորից կանգնեցինք այդ նույն մուրճի ու սալի արանքը։
Եվ ուրեմն, ելքը մեկն է։ Մի վերջին անգամ թափ տալ ինքներս մեզ ու այս անգամ պատրաստվել պատերազմի ոչ մեռնելու, այլ այս անգամ վերջնական խաղաղության ու ներդաշնակության հասնելու համար։