Օրվա թոփն այս պահին, կարծում ենք նաեւ` ողջ օրվա ընթացքում, նույնիսկ մոտակա օրերին` ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հարցազրույցն է:
Հայտնի է` Լեհաստանը եղել եւ դեռ մնում է հետխորհորդային տարածքի արեւմտյան կուրատորը, լեհական «Սոլիդարնոստ» շարժումը առաջին «փոստային աղավնին» էր, որ թռավ ողջ ԽՍՀՄ տարածքի վրայով` նամակներ բաժանելով մեր Ղարաբաղ կոմիտեին եւ այլոց:
Լեհաստանը ներկա էր նաեւ Վրաստանի «վարդերի», Ուկրաինայի «նարիջների» ժամանակ եւս:
Բավականին օբյեկտիվ, տեղ-տեղ նույնիսկ կոշտ, անչափ լուրջ ու թաքնված մեսիջներով այս հարցազրույցին դեռ կանդրադառնամ (գնում եմ խորհրդարան, հետ գամ, հատ-հատ կբացեմ բոլոր տողատակերը), սակայն սկզբի համար արձանագրենք. որ Վատիկանից ավելի «պապ», Մոսադից ավելին տեղեկացված պան Ռաչինսկին «պո գիմալայսկի» հասկացնում է բոլորին` իրավիճակին տիրապետում է «մի ուրիշ ձեւ», իր խոսքը համեմում պատկերավոր արտահայտություներով` «դա նման է նրան, որ կշիռը չափես սանտիմետրերով». ցուցանում արեւմտյան իր տագնապները:
Ի՞նչ է սա նշանակում.
ա)Արեւմուտքը կա՛մ վախենում է, կա՛մ էլ գիտի, որ Սերժ Սարգսյանը մոտ է Ռուսաստանի հետ վերջնականապես պայմանավորվելուն:
բ)Կամ էլ բացում «պանդորայի արկղը», որպեսզի Սերժը տեսնի նաեւ արեւմտյան կոշտացումը:

Կից Նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել