Եվ այսպես, աստիճանաբար հստակեցվում են սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի ցուցակները։ Շատ կարևոր են Վանաձորում և Գյումրիում տեղի ունենալիք ընտրությունները որտեղ ընտրելու են ավագանի, իսկ ավագանին էլ իր հերթին կախված նրանից, թե որ կուսակցությունն է ստացել առավել թվով ձայներ՝կընտրի քաղաքապետ։ Վերջին համապետական ընտրություններում՝ թե նախագահական ընտրություններում և թե Հանրաքվեի ընթացքում իշխանությունները պարտվել են, սակայն կարողանալով այդ բացը կոմպեսացնել մարզերում՝ վերջնահաշվարկի արդյունքում հաղթանակ են տարել։ Այժմ իրավիճակը քիչ այլ է։ Բանը նրանում է, որ գործող իշխանությունները ձախողելով վերջին երկու համապետական ընտրությունները,ձախողել է նաև մարզերի կադրային քաղաքականությունը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն երևույթը,որ մասնավորապես Վանաձորում իշխանության թեկնածուն որոշվել է ընդամենը վերջերս, այն էլ բուռն քննարկումների արդյունքում։ Սա էլ դեռ հերիք չէ, թեկնածուն նոր է ինտեգրվել Հանրապետական կուսակցությանը, որը լրացուցիչ դժվարացնելու է նրա գործը, հաշվի առնելով հանրության մեղմ ասած ոչ դրական վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ։ Խոսքը Վանաձոր քաղաքի նոտար Մամիկոն Ասլանյանի մասին է։ Ի դեպ Ասլանյանը նաև բավականին ծանրակշիռ իրավաբան է, ի տարբերություն ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանի կարողանում է կապակցված ու հստակ խոսք ասել և դեռ հարց է ՀՀԿ-ն նրան ավելի շատ կխանգարի թե կօգնի ընտրությունների ժամանակ։ Ինչևէ, փաստորեն Հայաստանի դոմինանտ ուժը Հանրապետության երրորդ քաղաքում չունի պատրաստի թեկնածու և ընտրություն է կատարում չարյաց փոքրագույնի օգտին։
Համարյան նույն իրավիճակը, էլ ավելի վատթար պայմաններով Գյումրիում է ։ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնի է կուսակցություններ փոխելու իր հրաշալի կարողություններով։ Նախ ՕԵԿ, ապա ԲՀԿ, իսկ այժմ անկուսակցական Բալասանյանը նույնպես ամենայն հավանականությամբ կլինի ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն։ Սակայն Հանրապետականը Գյումրիում պարտվելու ավելի մեծ փորձ ունի, քան Վանաձորում։ Հարցը նրանում է, որ Գյումրին մշտապես աչքի է ընկել ընդդիմադիր ուժեղ տրամանդրությույններով և սրա փայլուն օրինակը 2013 թվականի նախագահական ըհնտրություններն էին։ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՝«ինչքան ուզեմ,էնքան խփեմ»։ Արդյունքում տեղի ունեցավ հակառակն ու Սարգսյանը այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանին Գյումրիում զիջեց գրեթե երկու անգամ։ Ի դեպ քաղաքապետը այդ ժամանակ Սամվել Բալասանյանն էր։ Երեք տարի անց ՀՀԿ-ն փաստորեն նորից չունի Բալասանյանին այլընտրանք և չի բացառվում, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունների դաշինքի դեպքում հիմնովին տապալվի երկրորդ քաղաքում։ Վանաձորում նույնպես քիչ չեն խոսակցությունները միասնական ճակատով հանդես գա ՀՀԿ-ի դեմ։
Փաստորեն ինչ է ստացվում։ Սեպտեմբերին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները իսկապես սպառնում են դառնալ նախադեպ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ։ Առաջին անգամ կա ռեալ հնարավորութուն ընդդիմության համար հաղթանական տանել իշխանության նկատմամբ համալիր ու վճռորոշ ռաունդներում։ Եթե Գյումրիում ու Վանաձորում Հանրապետականները պարտվում են, ապա կարելի է եզրակացնել,որ սրանով տրվում է Հանրապետական կուսակցության հեգեմոնիայի ավարտի մեկնարկը։ Ինչու ենք ասում կա ռեալ շանս,որովհետև առաջին անգամ հանրային տրամադրություններն ու ռեալ իրականությունը ներդաշնակորեն համադրված են միմյանց հանդեպ։ Մնում է միայն այս տրամադրությունները վերջին շտրիխով նյութականացնել