2003թ. հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններում բազմաթիվ ընտրախախտումների հետևանքով նախագահ դարձավ Իլհամ Ալիևը: Այդ ընտրությունները, սակայն, ԵԱՀԿ դիտորդների կողմից որակավորվեցին որպես անարդար և խախտումներով լի:
Իլ. Ալիևը նախագահ ընտրվելու հենց առաջին օրվանից սեփական բնակչության հանդեպ որդեգրած բռնության և անարգանքի քաղաքականությունն առաջին անգամ ի ցույց է դրել 2003թ.-ի «հոկտեմբերի 15-16» դեպքերի ժամանակ: Այդ օրերին ընտրության արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խաղաղ ցույց կազմակերպելու նպատակով հավաքվել էին Բաքվի «Ազատության հրապարակում» (ԱՀ նախագահական նստավայրի դիմաց): Ցույցը ցվել է ամենակոշտ և անմարկդային միջոցներով: Արդյունքում մահացել է 3 անձ, այդ թվում՝ 1 անչափահաս: Ըստ որոշ տվյալների՝ ցույցին մասնակցել են 5 հազարից ավել քաղաքացի, որոնցից ավելի քան 1000-ը ձերբակալվել են: Ցուցարարների և ոտիկանների բախումների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել նաև 50 ոստիկան: Ցուցարարները հրկիզել են տարածքում գտնվող պետական ավտոմեքենաներ: Ալիևյան վարչակարգը շարունակել է հետապնդումները ցույցի մասնակից քաղաքացիների ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ նաև ցույցը ցրելուց հետո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1096277050443963?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել