ՀՀ վարչապետի օգնական

Երբ Անտոնիոսի քիլլերները հասան Ցիցերոնին, նա, հասկանալով, որ «իր երգը երգված է», հրամայեց իր թիկնազորին զենքերը վայր դնել ու չդիմադրել: Գլուխը պարզեց իր դահճի առաջ՝ ասելով վերջին խոսքերը՝ «Ես միշտ իմացել եմ, որ մահկանացու եմ...»: Այսպես կյանքին հրաժեշտ տվեց Հին աշխարհի թիվ մեկ դեմոկրատը, հանրապետական կարգերի պաշտպանը, դիկտատորների դեմ պայքարող հրապարակախոս-գործիչն ու մեծն իդեալիստը:

Հայ իրականության մեջ էլ կան մարդիկ, որ գիտակցել են «մահկանացուի ֆենոմենը»: «Մահ իմացյալ անմահություն է» - պետք է ասեր Եղիշեն, «Ամենայն տեղ մահը մի է...», - պետք է ասեր Մ. Նալբանդյանը... Ցիցերոնը քաղաքացիական ազատությունների և հանրապետական կարգերի երդվյալ պաշտպանն էր, իսկ Եղիշեն ու Մ. Նալբանդյանը՝ հայ ազգի ազատության, կյանքի գնով Հայրենիքը պաշտպանելու իդեալիստ-ջատագովներ էին: Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան և բազմաթիվ այլ մեծանուն հայեր շարունակել են Ցիցերոնի գործը, հավատեցել ու գնացել են իրենց երազանքի հետևից՝ իդեալներ հռչակելով մարդու, քաղաքացու և Հայրենիքի ազատությունը...

Դե հիմա փորձենք հասկանալ, թե էս կյանքից ի՞նչ են ուզում Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետը կամ Արման Մելիքյանը :) :) :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել