2016-ի հունվար-մայիսին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են մոտ 496 մլրդ դրամ, ինչը 5 տոկոսով կամ մոտ 24 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսերի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից:
Ամենամեծ ծախսերը կատարվել են սոցիալական պաշտպանության ոլորտում` 160,5 մլրդ դրամ կամ հունվար-մայիս ամիսների բյուջեի ամբողջ ծախսերի 32,4 տոկոսը: Սոցիալական ծախսերն աճել են 4,3 տոկոսով:
Երկրորդ տեղում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են` մոտ 108,7 մլրդ դրամ կամ տարվա առաջին 5 ամիսների ամբողջ ծախսերի 21,9 տոկոսը: Աճն այստեղ կազմել է 15,3 տոկոս:
Երրորդ տեղում պաշպանության ծախսերն են` 73,5 մլրդ դրամ կամ ամբողջ բյուջեի ծախսերի 14,8 տոկոսը: Բյուջեից հատկացվող գումարն այստեղ ավելացել է 2,8 տոկոսով: