Որտե՞ղ գտնել իրական սիրուն։ «Սեքս–շոփում»` կասի Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի բնակիչ Մյուրրեյը։ Նրա ներկա ընկերուհու անունը Նոնի է և նա ռետինե սեքս–տիկնիկ է` իրական մարդու չափսերով։

Ահա, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Երրորդ ամուսնալուծությունից հետո տղամարդը որոշեց վերջնական խաչ քաշել կանանց վրա և տարվեց անլեզու ու անկենդան ռետինե տիկնիկներով։ Մյուրրեյի խոսքերով` իրենց հարաբերություններն շատ ավելին են, քան մսից և արյունից բաղկացած մարդկանց հարաբերությունները։ Վերջին 8 տարվա ընթացքում սա տղամարդու չորրորդ տիկնիկն է։ Երրորդին վաճառելուց հետո նա դեն է նետել նրա բոլոր հագուստները, որովհետև Նոնին «չի ցանկացել» դրանք կրել։ Տղամարդը պնդում է, որ ինքը լիովին հասկանում է Նոնիին, չնայած, որ վերջինս չի խոսում։

Վերջին շրջանում ավստրալացիների մոտ մեծ պահանջարկ են վայելում ռետինե սեքս–տիկնիկները։ Դրանք ձեռք են բերում սիրուհիներ և կին ունենալու փոխարեն։ Չնայած Մյուրրեյի հարազատներն անհանգստացած են նրա վարքագծով, բայց հոգեբանները խորհուրդ են տվել չմիջամտել նրա անձնական կյանքի։ Հնարավոր է դա անհաջող ամուսությունների արդյունքում կուտակված սթրես է, որն այս կերպ դուրս է գալիս տղամարդու միջից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



