Վաղ է, թե` ոչ, ամփոփել «հայտնի ուժերի»` Պարույրի դեմ կատարած մահափորձից հետո, այսպես կոչված, առաջին փուլի ընդհանուր նկարագիրն, այնուհանդերձ, արձանագրենք:
«Հայտնի ուժերը» հստակ մեսիջ հղեցին իշխանություններին` հայաստանյան վեկտորալ ուղղվածության առումով՝ հասկացնելով, որ իրենց հետ կատակել պետք չէ եւ պետք է հստակ պատասխան տալ, մինչեւ ընտրությունների օրը՝ թե Հայաստանը մտնո՞ւմ է Մաքսային միություն, թե՞ ինչ: Կարծում եմ:

Կարծում եմ նաեւ, որ մեր պատասխանը Չեմբերլինին նախ հնչեց Հայրիկյանի շուրթերով,:
Որից հետո ասպարեզ մտավ Տիգրան Սարգսյանը, եւ բավականին նրբագեղ հասկացրեց, որ Մաքսային միությունը ոչ միայն ընդհանուր սահման չունենալու, այլեւ` մի շարք տնտեսական պատճառներով նպատակահարմար չէ Հայաստանի համար:
Հիմա, ինչպես ասում են, գնդակը Ռուսաստանի դաշտում է: Կամ նա, ինչպես կասեր Պարույրը, իմպերիալիստական ոճով ոտը կդնի պեդալին ու կփորձի իր ծրագիրը մինչեւ վերջ, կամ կգտնի բանակցելու-համոզելու այլ ուղի: Եւ կամ էլ` կհաշտվի իրողության հետ. եւ ինչպես Ուկրաինան է պահանջում, մեզ համար եւս վերապահումներով անդամակցելու ձեւը գտնի:
Կա գուցեեւ չորրորդ տարբերակը. ինչ է ասել այս մեսիջներից հետո Սերժ Սարգսյանը:
Մասամբ «հարցին» նա անդրադարձել է երեկ` Արարատում, բայց կարծում ենք առավել ներքին լսարանի մասով՝ ասելով` «համոզված եղեք` արկածախնդիրներին թույլ չենք տալու մեզ վախեցնել»:
Արտաքին լսարանի մասով, կերեւա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել