Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո շատ բան պիտի փոխվեր քաղաքական դաշտում, հասարակության մեջ, մարդկանց ապրելակերպում,նրանց սրտերում,սակայն, ցավո՜ք սրտի, ամեն ինչ գրեթե նույնն է: Այո՛, որոշ մարդկանց մոտ ավելացել է տագնապային հոգեվիճակը և գիտակցության մեջ շատ բաների չափանիշներն են փոխվել, սակայն մյուսների մոտ կյանքը նույն հունով է ընթանում: Քաղաքական գործիչները, պատերազմից քիչ ժամանակ անց, սուտ-ընդդիմադիրներն իրենց հարմարավետ գրասենյակներում փողկապներով նստած ՝ լուրջ դեմքի արտահայտությամբ Ընտրական Օրենսգրքի 4+4+4 ձևաչափ են մշակում, համակարգի ընդդիմության մյուս թևը լուրջ փաստարկներով 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին է սպասում, իբր փրկության բանալին դրանում է ՝ լավ օրենսգրքի կամ տեղամաս պահելու մեջ: Հասարակության մեջ էլ կարծես թե քիչ բան է փոխվել: Տաքսու վարորդը հաճախորդի հետ 100 դրամի համար կռիվ է անում,մարդիկ սրճարաններում և այլ վայրերում նստած ՝ լռությամբ համաձայնում են կառավրության դավադիր քայլերին:

Խնդիրը մոբիլիզացիայի պակասի մեջ է: Պետության վերին ատյաններից ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերից պետք է մոբիլիզացման կոչ հնչեր: Երկրորդական, երրորդական, առօրեկան գործերը պիտի մղվեին վերջին պլան, օրակարգում պետք է լիներ մի հարց, և բոլոր պետական հնարավորություններն ու չինովնիկների անձնական միջոցները պետք է ծառայեին մեկ ընդհանուր նպատակի: Սակայ,ո՛չ… Վերնախավին դա ձեռնտու չէր, նրանք ոչ միայն խոչընդոտում էին մոբիլիզացիային, այլև ճաղերի ետևում են պահում մոբիլիզացման կոչ անողներին և ազատագրված տարածքներին քաղաքական դաշտում պաշտպան կանգնողներին: Իսկ հասարակությունն ու փողկապավոր ընդդիմությունը լռում է: Մի օր հասարակությունը պայթելու է և ոտքի կանգնի,այդժամ փողկապավորները պետք է որոշեն,թե ում կողքը կանգնեն:

Մեր հույսը մենք ենք և մեր բանակը: Մեր հարյուրավոր քաջերի սխրանքը պահելով սրտներումս ՝ պիտի շարունակենք նրանց գործը, յուրաքանչյուրս մեր ձևով ՝ լինի դա սահմանում,Երևանում,թե ՝ Սփյուռքում: Ականջալուր լինե՛նք Ռոբերտ Աբաջյանի,Ալեքսան Առաքելյանի և մյուսների պատգամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել