Քաղաքականության մեջ ամենակարևոր գործոնը, դա պրագմատիզմն է, որին յուրաքանչյուր քաղաքական միավոր յուրահատուկ ընկալում և վերաբերմունք ունի։ Հայաստանի քաղաքական ներկապնակը, որը բավականին խայտաբղետ է ու ցավոք սրտի լիարժեք չկայացած՝իր մեջ տիպաբանական առումով պարունակում է գրեթե քաղաքական բնորոշման ամեն տեսակ։ Ուլտրապահպանողականից մինչև ուլտրալիբերալ, սոցիալիստից մինչ ազգայնական և այլն։ Սակայն այս բոլոր ուժերն ու միավորները իրենք իրենց մեջ ունեն ներքին սահմանված ցենզ որից այն կողմ անցնելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության։ Դեռևս ոչ ոքի մտքով չէր անցել խոսել զինված ապսատմբության և հեղաշրջման մասին`առավել ևս այն իրագործելու պատրաստակամության մասին։
Եվ ահա, բոլորի «սպասելքիները» արդարացրեց Նախախորհրդարան կոչվող քաղաքական մարմինը, որը հայտարարեց թե Ղարաբաղյան հակամարտության բանակցային ֆորմատը իրենից ենթադրում է ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի Հանրապետությանը և գործող իշխանությունը ծածուկ կերպով հենց իրագործում է այդ ծրագիրը։ Մի պահ ենթադրենք, թե դա այդպես է։ Այդ դեպքում, ինչու է այս ուժը, որը իր մարդկային ռեսուրնսերով չի գերազանցում երթուղային 8 համարի ավտոբուսի ծավալը, սպասում թե երբ են իշխանությունները հանձնելու Ղարաբաղը։ Այսինքն ինչ՞, սպասենք հանձնեն նոր զինված հեղափոխություն անենք՞, թե ամեն դեպքում տապալենք իշխանությանը՝օր առաջ սաստելով նրանց հայրենադավ ու ապիկար քաղաքականությունը։ Սրանք իհարկե հռետորական և շատ դեպքերում պատասխաններ չպահանջող հարցադրումներ են։
Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո, այս քաղաքական կառույցը ինքն իրեն պիտի հաշվի տար։ Եթե նպատակը զոռբայությամբ հանրության վստահությունը շահելն է, ապա այս քաղաքական միավորի մեջ պետք է, որ հասկացած լինեին դրա անարդյունավետությունն ու ժամանակի անտեղի վատնումը։ Հասարակությունը, ճիշտ է երբեմն իռացիոնալ է իր դատողություններում և անսահմանափակ հանդուրժող, բայց ամեն դեպքում չի կորցրել բանականության վերջին նշույլն ու գոնե իր համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես կարողացել է վեր կանգնել ավելորդ հուզականությունից և ազգային պետական շահը վեր դասել նեղ անձնական քաղաքական մայմունություններից։ Դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյան էր, որտեղ հայ և աշխարհասփյուռ հասարակությունը ապացուցեց իր միասնականությունը պատերազմի ժամանակ։ Բազմիցս նշվել է, որ Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն բանակցել և բանակցում է բանական փոխզիջումային տարբերակների հիման վրա։ Այլ հարց է թե ինչ են հասկանում քաղաքական այլ միավորները փոխզիջում ասելով։ Դեռևս 1998 թվականին, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դրա հիմքում ընկած էին հենց Արցախի հարցում իշխանության երկու տարբեր թևերի հակադիր տեսակետները և Տեր-Պետրոսյանի տեսլականը Ղարաբաղի հարցում այն ժամանակ ընկալվեց որպես պարտվողական։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ, ոչ մեկի մտքով չանցավ զինված հեղափոխության կոչեր հնչեցնել,քանի որ նախ առաջին նախագահը իմաստուն էր և ինքնակամ թողեց քաղաքական ասպարեզը և հետո նույնիսկ նրա հակառակորդները հասկանում էին, թե ինչի կարող է հանգեցնել այդպիսի կոչերը։ Սա նախևառաջ նշանակում է ջուր լցնել թշնամու ջրաղացին, ով օրեցօր ավելի լկտի ու անպատկառ հայտարարություններ է անում։ Եվ հետո, այժմ մեր գլխին կանգնած է մահացու վտանգ, պարտեզամը դեռ չի ավարտվել և շատ հավանական է, որ վերսկսվի մոտ ժամանակներս, բացարձակապես որևէ կարիք չկա հանրության նյարդերի հետ խաղալու այն ժամանակ, երբ այդ նյարդերը բավականին պրկված են ու զգայուն։
Ի վերջո, Հայաստանի իշխող կուսակցությունը արդեն 10 տարուց ավել գտնվում է իշխանության գլխին, զինված հեղաշրջում անելու համար դա բավականին պատկառելի և բավարար ժամանակ է։ Սակայն այս պահին, ոչ հայ հասարակությունը, ոչ էլ քաղաքական շրջանակները չունեն «Նախախորհրդարանի» հեղաշրջման կարիքն ու ստեղծված իրավիճակում նրանց կոչ են անում պահպանել մաքսիմում զսպվածություն և հանդարտություն։