1. 1. Լևոն Տեր-Պետրոսյան – կենդանակերպը՝ Հրաժեշտ զենքին, մանտրան՝ «մահ կամ ազատություն» (հայերեն, դանդաղ, լատիներենի հստակ ակցենտով):
2. Ռոբերտ Քոչարյան – կենդանակերպը՝ Կարլսոն-տերմինատոր, մանտրան՝ «он улетел, но обещал вернутсья» (ռուսերեն, թեք խորհրդավոր ժպիտով) և «I ll be back» (անգլերեն, թարգմանչի օգնությամբ):
3. Սերժ Սարգսյան – կենդանակերպը՝ Ճանապարհորդ գորտ, մանտրան՝ «это - я!я!я!» (ռուսերեն, ապահով ժպիտը շուրթերին), «Я - Гарегин Нжде!» (տոժե ռուսերեն. խրոխտ, գլխից բռնելով):
4. Հրանտ Բագրատյան – կենդանակերպը՝ մեգալոզավր, մանտրան՝ «Далеко, далеко на лугу пасутся ко...» (ռուսերեն, կիթառի ակորդի ներքո):
5. Րաֆֆի Հովհաննիսյան – կենդանակերպը՝ շելկունչիկ, մանտրան՝ «Բարև, ես եմ...» (հայերեն, դասական ուղղագրությամբ):
6. Պարույր Հայրիկյան – կենդանակերպը՝ չսպանված աղավնին, մանտրան՝ «я от дедушки ушел, я от бабушки ушел» (ռուսերեն, երգեցիկ ու մազապուրծ):
7. Արամ Հարությունյան – կենդանակերպը՝ օլվեյզ կոկա-կոլա, մանտրան՝ «Պարույր» (հայերեն, աննշան կռռոցով):
8. Արման Մելիքյան - կենդանակերպը՝ արտակարգ և լիազոր դեսպան, մանտրան՝ «դառը կորիզ» (հայերեն՝ արցախյան ձեռքբերովի ակցենտով):
9. Վարդան Սեդրակյան – կենդանակերպը՝ անկուսակցական քուռկիկ ջալալի, մանտրան՝ «Աստծուն հավատա, բայց աչքերդ թաց պահիր» (հայերեն, թեթևակի խրխնջոցախառը):
10. Անդրիաս Ղուկասյան – կենդանակերպը՝ այծի պանիր, մանտրան՝ «մանուկները գոռում, գոչում, լալիս էին աղեկեզ» (հայերեն, ռուսական ակցենտով, աղեկեզ, հոտավետ):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/umood/posts/591176414243631
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել