Հայտնի է, որ Արթիկում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով թե բնակիչները, թե քաղաքը կրել են զգալի վնասներ:

Արթիկի բնակչությանը օժանդակելու նպատակով պետությունը արդեն հատկացումներ է կատարել:

Սպասվում է, որ Շիրակին հատկացվելու է 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:
Այդ գումարից 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 միլիոն 430 հազար դրամը կուղղվի գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին հասցված վնասի փոխհատուցման համար:

Ինչ վերաբերում է հեղեղատարների մաքրմանը, ապա դրա համար կտրամարդվի 16 միլիոն 965 հազ. դրամ: Անհատական աջակցությամբ արթիկցիներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել