Ռուսաստանն Արցախի հարցում Թուրքիայի հորդորներով չէ, որ այս կամ այն քայլին կդիմի՝ Կրեմլը կանի այն, ինչն անհրաժեշտ կհամարի ռուս-թուրքական հարաբերություններում 95 տարի առաջ սահմանված ստատուս քվոն պահպանելու համար: Նա ունակ է սեփական շահերից ելնելով պարտադրել հայկական կողմերին Արցախի ներկայիս տարածքի 2/3-ի Ադրբեջանին հանձնումը, ինչը հետո կարող է նաև ներկայացնել որպես բարեկամական արձագանք Թուրքիայի խնդրանքին: Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն դեպքում Ռուսաստանի զիջողականությունը մեր շահերի հաշվին սահմանափակված է մեկ-երկու անհաղթահարելի գործոնով, և կա մի կարմիր գիծ, որը Մոսկվան չի անցնի: Սա մեզ որոշակի հնարավորություններ է ընձեռում իրավիճակի վրա ակտիվ ներազդելու համար՝ մենք պետք է կարողանանք հարցի լուծման այնպիսի խելամիտ այլընտրանք ձևավորել, որպեսզի տարածքներ հանձնելու ծրագրերն առհավետ մոռացվեն բոլորի կողմից:Բայց նախ ինքներս հողատվությունն ու հողատուներին պետք է զրկենք ակտիվացման հնարավորությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: