«Իրատես դե ֆակտոն» մի հատ հետաքրքիր դրվագ հիշեցրեց Բագրատյանի վարչապետ եղած ժամանակներից, երբ ո՛չ Վազգենը, ո՛չ Վանոն ցուցադրաբար չէին մասնակցում կառավարության նիստերին։ Շարունակելով միտքը՝ թերթն ակնարկում է, որ սա պայմանավորված էր նրանով, որ Բագրատյանն ու Լևոնը իրար հետ էդքան էլ լավ չէին, իսկ նման ցուցադրական դեմարշները ուժային մինիստրների կողմից կարող էին հանգիստ կասեցվել, եթե Լևոնը դա ցանկանար։
Շարունակությունն արդեն այդքան էլ էական չի, բայց այսքանին կարելի է ավելացնել նաև այն էպիզոդը, որն ըստ իս ամենալավն է բնութագրում Բագրատյանի ինքնուրույնությունն անգամ այն տարիներին. ոնց որ 1993 թիվն էր, էն որ իրավիճակը կտրուկ սրվել էր, ու Լևոնն ուզում էր արտակարգ դրություն մտցներ (հա-հա, սիրելի զոմբիներ, Լևոն պապին լավ էլ դիկտատորական զամաշկեք ուներ), ու երբ Բագրատյանին բերել էին համապատասխան հրամանագրի նախագիծը, նա պարզապես պատռել էր այն ու դեն էր գցել։
Ինչ եմ ուզում ասել. հիմա ինչքան ցեխ ասես չեն լցնում Բագրատյանի վրա, ընդ որում՝ հիմնականում ՀԱԿ-ի անդամները, ովքեր բացի Լևոնից ուրիշ բան տեսնելու ունակությունը վաղուց են կորցրել, բայց շատ դեպքերում քննադատություններն ու մեղադրանքներն իրոք անարդար են։ Ասենք հարց չկա, Բագրատյանն երբեք էլ անմեղ ու անբիծ գառ չի եղել ու շատ բաների մեջ իրեն կարելի ա մեղադրել, բայց ոչ երբեք ինքնուրույն գիծ ունենալու ցանկության և այդ ցանկության ի կատար ածման փորձերի բացակայության մեջ։ Ի դեպ, Կոնգրեսի մեջ էլ ինքը էն քչերի թվում էր, ու քաղաքական հայացքներն ու հռետորիկան չեն փոխվել էս 5 տարվա մեջ։
Կից նյութն այստեղ:



