The_Bedroom_Philosopher_2012
«The Bedroom Philosopher»-ը («Ննջարանի փիլիսոփա») ավստրալիացի երգիծաբան, դերասան և երգահան Ջասթին Հեզլվուդի կեղծանունն է, ստորև ներկայացվող տեքստն էլ` երգի խոսքեր: Երգը ներկայացվել է 2005-ին և ներառվել ավստրալիական հիթերի ցանկում: Ու կարևոր չէ, թե որքանով է այդ տեքստը համապատասխանում իրականությանը. երգիծաբանի սուր աչքից չի վրիպում ոչ մի մանրուք…

Ես այնքան պոստմոդեռն եմ, որ այլևս չեմ խոսում, ես տարբեր գույնի վերնաշապիկներ եմ հագնում` ըստ տրամադրության:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ աշխատում եմ տանը` ծովային փրկարար թեժ գծում:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ բոլոր շորերս կարված են քնապարկերից. ես գրպանների կարիք չունեմ. ինքս գրպան եմ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գնում եմ փարթիների, որտեղ ինձ չեն կանչում, մուրաբա եմ գտնում և բոլորի վրա գրում անունս:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գրախոսում եմ թաղումները և ճամպրուկի միջից շաղակրատում հարսանիքներին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ պատրաստվում եմ երեխա որդեգրել, ասեղնագործություն սովորեցնել նրան և անվանել Ադոլֆ Դիգլեր:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ բրեյք-դանս եմ պարում սպասասրահներում և պոկեր խաղում գիշերային ակումբներում ցերեկվա երեքին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ բոլոր ժամադրություններս տևում են միայն տասներեք րոպե` ուոքի-թոքիով, անկողնու տակ ծպտված:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ անծանոթներին իմ տուն եմ հրավիրում և ցուցադրում նրանց ուրիշների դայակների շարժանկարներ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գնացի տուն և շարեցի ձեր բոլոր ասածները, այնուհետև տպեցի անծանոթ տառատեսակով ու վերադարձրի ձեզ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ ցուցահանդես կազմակերպեցի` լողագլխարկին կպցրած չուփա-չուփս, և չհրավիրեցի ոչ ոքի:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ այբուբենից ապուր եմ եփում, կարմիր ներկում այն և թափում գազոնին:
Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել