Անի Երանյանն արդեն 22 տարեկան է: Այսօր սերիալային դերասանուհին նշում է իր տարեդարձը, ինչի կապակցությամբ գիշերվանից բազմաթիվ շնորհավորանքեր և անակնկալներ է ստացել: Սերիալային դերասանուհին առաջին շնորհավորանքը ստացել է ծնողներից. «Մայրս համբուրեց ու շնորհավորեց, այդ նույն պահին հայրս զանգահարեց»: Այնուհետև Անիի ընկերները ջանք չեն խնայել, որպեսզի նրա համար տոնական օրը տպավորիչ լինի:

 

 Անին բնակվում է 9-հարկանի շենքի 8-րդ հարկում: Սերիալի գործընկերները Անիի անակնկալները սկսել են նրանց բակից` աղմուկ-աղաղակով:) «Բակում մեծ գրել էին «Happy Birthday» և վառել էին: Ընկերներս փուչիկներով, տորթով բարձրացան մեր տուն, ինձ շնորհավորեցին, սկսեցինք խմել, ուրախանալ: Հանկարծ լսում եմ, որ մեր պատուհանը դրսի կողմից մեկը ծեծում են: Գնացի պատուհանի մոտ, տեսնեմ մանկության ընկերուհիս «կռանով» բարձրացել է 8-րդ հարկ: Շատ ծիծաղելի էր:) Բարձրության վրա փուչիկներով գոռում է «Happy Birthday»: Մինչև հիմա, որ հիշում եմ, սիրտս կանգնում է, որովհետև ես բարձրությունից վախենում եմ. նշանակություն չունի ես եմ բարձրության վրա, թե մեկ ուրիշը: Շատ մեծ անակնկալ էր: Մինչև ժամը 5-ն ուրախացել ենք մեր տանը, մինչև հիմա շատ լավ տպավորություններ ունեմ»,- esyes.am-ին պատմեց հոբելյարը:

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել