ԱՎԾ-ի տվյալների համաձայն 2016թ․-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 6 851.9 հազար լիտր կոնյակ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 56.4%-ով։
Նշենք, որ 2015թ․-ի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16 947.6 հազար լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել էր 8% և արձանագրվել 18 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճը: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային 2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1755191741364591&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել