BlogNews.am-ի գլխավոր խմբագիր |
Պարույր Հայրիկյանի հետ կատարվածից հետո, ինչպես տեղյակ ենք, Սերժ Սարգսյանը դադարեցրել էր իր հանդիպումներն ընտրողների հետ: Երեկ նա արդեն հանդիպում ունեցավ Արտաշատում ու ընտրողներին դիմելու ժամանակ նշեց. «Համոզված եմ, որ դուք փետրվարի 18-ին…»:
Ուշադրություն դարձրեք՝ չասաց առաջիկա ընտրություններին, այլ նշեց կոնկրետ օրը, չհետաձգված ընտրությունների օրը: Բա այդ դեպքում ընդամենը 30 րոպե հետո Պարույր Հայրիկանն ի՞նչ է հայտարարելու ընտրությունների հետաձգման մասին, ինչի՞ն է սպասում հասարակությունը: Եթե հայտարարի, որ նպատակահարմար չի գտնում հետաձգելը, ապա կստացվի, որ երբ ասում էր, որ խորհրդակցել է նախագահի թեկնածուների հետ, պարզ է, թե ում հետ է խորհրդակցել:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը ելույթներն ունենում է գրավոր, այսինքն՝ լեզվի սայթաքումն այստեղ ուղղակի բացառվում է:
Ուրեմն մեզ մնում է հաշված րոպեներ հետո իմանալ, թե ումից է ինքնորոշվել Պարույր Հայրիկյանը, որ նման «ինքնուրույն» որոշում է կայացրել: