էրեկ Ստյոպա Սաֆարյանի մոտ բանավիճում էինք, բայց չուզեցի համբերությունը չարաշահեմ, իմ մոտ կարծիքս գրեմ.
ես հեչ դեմ չեմ, որ ցուցակում ինձ անծանոթ մարդիկ լինեն, կամ մեկ-երկու անսպասելի մարդ, կարող ա բացահայտում դառնան թե՛ լավ, թե՛ վատ իմաստով, համ էլ պերֆեկցիոնիստ չեմ, բայց պատկերացրեք, որ պատրաստվում եք պոպոքի մուրաբա ուտել, մեկ էլ մեջը խառնած, ասենք, տժվժիկի կտորներ եք հայտնաբերում, թեյն էլ արդեն սառում ա
Հըմի , եթե երեւակայությունս սանձարձակեմ, կընդունեմ որ ազատ ռադիկալների երկրպագուներ էլ կան, բայց քանի որ Ժառանգությունն էլ ինչ-որ տեղ կոմպրոմիսային ելք էր, ապա սկսում ես արդեն նյարդայնանալ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել