Քանի որ ես դատարանում հայտարարել էի, որ Մարտի 1-ը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները, ուստի Մոսկվայի հրամանով ինձ բանտից տեղափոխեցին գժանոց: Մոսկվայի նպատակն էր ժողովրդին ցույց տալ, նա, ով նման հայտարարություն է արել, ուղղակի գիժ է: Վեց հոգանոց հանձնաժողովը ինձ ստուգման ենթարկեց երեք անգամ մեկի փոխարեն: Հանձնաժողովում կար մեկը, որը բացահայտ ինձ էր համակրում ու չէր էլ թաքցնում դա: Երրորդ ստուգման ժամանակ էս մարդը ասաց. «Շանթ, էս ընթացքում ես քեզ ոչ մի հարց չեմ տվել չէ՞», պատասխանեցի՝ այո: Ասաց. «Բայց ես երկու անգամ էլ քո օգտին եմ քվեարկել,- ու շարունակեց,-հիմա էլ քո օգտին եմ քվեարկելու, բայց խնդրում եմ իմ հարցին պատասխանի: Ես էս մի հարցից բացի այլ հարց չեմ տալու»: Ու տվեց իր հարցը: Ասաց. «Շանթ, ինչի՞ ես Մարտի 1-ը համարում, որ  Մմոսկվան ա կազմակերպել: Ու ընդհանրապես, ինչի՞ ես Մոսկվայի ձեռքը տեսնում  Հայաստանում կատարվող շատ իրադարձություններում»: էս հարցերի ենթատեքստը այն էր, որ իբր ես կարողա ադեկվատ չեմ, ուստի Հայաստանում կատարվող ամեն վատի մեջ Մոսկվայի ձեռքն եմ տեսնում: Նա հարցրեց նաև, թե հետաքրքիր ա՝ ինչո՞ւ, օրինակ, մի այլ երկրի չեմ մեղադրում: Ես պատասխանեցի. «Քանի որ Հայաստանը եղել է ռուսական իմպերիայի մեջ ևեվ անկախացել է նրանից, ուստի բնական է, որ ցանկացած իմպերիա նման դեպքերում ձգտում է վերականգնել իր նախկին ազդեցությունը անկախացած տարածքում:-Ու շարունակեցի,-եթե Հայաստանը անկախացել է Ռուսիայից, բայց ես մեղադրեի Կանադային կամ Չեխիային, ես ինձ կհամարեի, որ գիժ եմ, ու եթե դուք ինձ նման հարց տայիք էդ երկրների միջամտության վերաբերյալ, չէի կարող հիմնավորել»: Հետո շարունակեցի. «Երբ որ Հայաստանը վերջնականապես դուրս գա ռուսական ազդեցությունից, դառնա արևմտյան քաղաքակրթության մաս, նման դեպքերում ես կմեղադրեմ ԱՄՆ-ին և մյուս արևմտյան երկրներին, քանի որ ես պետք ա առնվազն գիժ լինեմ, որ էդ ժամանակ մեղադրեմ Ռուսաստանին կամ Չինաստանին»: Հարց տվող բժիշկը ասաց. «Ես բավարարված եմ պատասխանից ու ինչպես մինչ այժմ հարց չէի տալիս, սրանից հետո էլ հարցեր չունեմ ու դարձյալ  Շանթի օգտին եմ քվեարկելու»: Հիմա էս պատմության իմաստը ո՞րն էր: Եթե Հայրիկյանը ասում ա՝ հիսուն տարի իմ միակ թշնամին ռուսական իմպերիալիզմն է եղել, ու թշնամությունը սկսել է հենց Ռուսաստանը, ապա հակառակն ասողները, եթե ԿԳԲ-ի գործակալներ չեն, ուրեմն արժե տանել գժանոց ստուգման: Եվ մի բան էլ: Եթե նման դեպքերում, լինի Հայրիկյանը կամ որևևէ այլ տուժող, հայտարարեր,թե ինքը կասկածումա էսինչ հարեվանին կամ էն ինչ գործընկերոջը,քանի որ նախկինում թշնամություն ունեին, ոչ ոք չէր զարմանա չէ՞, նույնիսկ այդ հայտարարությունը կներառվեր քննվող վարկածների մեջ: Այդ դեպքում ինչո՞ւ են աղմկում ոմանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել