Այսօր Ազգային Ժողովը հիշեցնում էր 90-ականների միջթաղամասային ռազբորկաները: Շունը տիրոջը չէր ճանաչում, ո՞վ ու՞մ բարեկամն է, ո՞վ ու՞մ է խփում ու պահում: Իրավիճակն ավելի ձանձրալի տարձավ, երբ այս ամենին ավելացավ կանացի նյարդաբորբոք ճղճղոց:
Դե Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության մասին վայրահաչոցներից հետո, տրամաբանական էր, որ ելույթներ կհնչեն: Օրինակ ՕԵԿ խմբակցության «վարչության պետը»՝ Հեղինե Բիշարյանը ինքնապաշտպանության փորձեր արեց, որոնք ոչ միայն անհաջող էին, այլ նաև ավելի բարդացրին իրավիճակը:
Իմ համոզմունքները փաստորեն ավելի թույլ էին ՕԵԿ-ի՝ անինքնասեր կառույց լինելու մասով: Բիշարյանը ոչ այս կողմ ոչ այն կողմ, մարտի 1-ի զոհերի հիմնական մեղավոր համարեց ՀԱԿ-ին: Ցիտում եմ Բիշարյանին. «Մարտի 1-ի արյունը, միանշանակ եմ ասում, քանի որ մոլորեցնելով տասնյակ-հազարավոր մարդկանց, պարելով-երգելով, հեղափոխության կոչեր անելով, տարաք զոհաբերության և խիղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը»:
Լավ հարգարժան տիկին, ՀԱԿ-ը վատն էր, տանը նստած էր, բա դուք ու՞մ հետ էիք այդ ժամանակ նստած: Անկեղծ ասած մտածում էի, որ Բիշարյանը ՕԵԿ-ի վերջին խելքը գլխին նմուշն է, բայց կարծես սխալվում էի: Օրինաց երկիրը արդեն, չեմ էլ հիշում թե որերորդ անգամն մտնում ու դուրս գալիս՝է կոալիցիայից: Որերո՞րդ անգամն է երեսի կաշին փոխում ու մասնակցում ընտրություններին, ժողովրդին ոսկյա սարեր խոստանալով, հետո հուսախափ անում: Այսքանից հետո ՕԵԿ-ականներն ի՞նչ բարոյական իրավունք ունեն ինչ-որ թեմայի վերաբերյալ խոսելու: Տիկին Բիշարյան այդպես կուրծք ծեծելով, տռանսի մեջ ընկնելով ու ձեզ մեջտեղից ճղելով պայքարեիք, երբ ձեզ ձայն տված քաղաքացիների քվեները տանում էիք աճուրդով վաճառելու: Ամոթ է վերջ տվեք այս կլոունադային:
Փաստորեն ՕԵԿ-ում բոլորն են «Կտազին» գյուղից (կտցրած ու զինված կանացի լաչառությամբ):