Չորս օր ուզում եմ կարդամ նորմալ, համընդհանուր քաղաքագիտական վերլուծություն Հայրիկյանի դեպքերի մասին: Չկա, կամ համարյա չկա, կամ հակառուսաեվրապաամերիկյան բարբաջանք:
Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ «Дьявол кроется в деталях» (Սատանան թաքնված է մանրուքներում):
Իսկ մակերեսի վրա այդքան հետաքրքիր մանրուքներ կան, որ կարելի էր ուղեղը զոռել ու ուշադիր վերլուծել: Ու հասկանալ, որ էն թեկնածուները, որոնք կլոունի դեր են տանում, հեչ էլ կլուոն չեն, ու որ քարոզարշավի սկզբից էլ ամեն մեկը ունի իր ֆունկցիան:
Ոչ մեկ չհետաքրքվեց՝ ինչքանով է ֆինանսապես անկախ յուրաքանչյուր թեկնածուն, ինչքանով է ամեն թեկնածուն ի զորու ինքնուրույն գործել, ինչի համար է Անդրեասը ի սկզբանե անիրականալի ու մտացածին պատճառով հացադուլ անում Բաղրամյան պողոտայի վրա, ով է նույն Անդրեասի ստռախովշիկը, երբ պետք է կրակի ֆանտաստիկ ֆինանսական ասեղի վրա նստեցրած Վարդան Սեդրակյան գաղափարը, որտեղից պատկերավոր ասած «նիսյաով բենզին լցնող» Նուռին ութ միլիոն, ինչ է սպասում Արման Մելիքյանը, ինչու կրակեցին հենց Հայրիկյանի վրա:
Մեր մեջ ասած, Հայրիկյանը իդեալական թեկնածու էր կրակոցի համար, և ոչ թե իրա ունեցած անցյալի, այլ սովետական ԿԳԲ-ից ներշնչած կասկածամտության և իննսունականների սկզբին ժողովրդի շիտակ սիրո պատճառով ձևավորված բարդույթներով:
Հարցեր, հարցեր, հարցեր... Ես քաղաքագետ չեմ, ինձ մի հարցրեք:)



