Հայաստանին հասցված վերքը մահացու է: Նա արնաքամ է լինում: Հայրիկյանի վրա կատարված մահափորձը ցույց է տալիս, որ Հայաստանի վերքերը ոչ ոք չի պատրաստվում դարմանել: Գիշատիչ անգղերի նման Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փորձում են պատառոտել՝ բզկտել Հայաստանը, իսկ Թուրքիան շնագայլի նման սպասում է իր փային: Խեղճ, վիրավոր Հայաստանը ձեռքը մեկնել է Եվրոպային ու օգնություն է աղերսում: Լինե՞լ, թե՞ չլինել:
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, նա ասում է. «Եթե գողը տանից չլինի, եզը երդիկից կհանեն»: Դրսո՞ւմ եք փնտրում մարդասպանին, Հայրիկյանը չասաց, թե մարդասպանը կովկասցի էր, թե ոչ, ուրեմն հայ էր, ախր կարևոր չէ, թե մարդասպանը ով է, այլ թե ով է պատվիրատուն, հետևությունները ձեզ եմ թողնում: Рамашк-ի թերթիկ ենք պոկում, խաղալով՝ գուշակիր, թե ո՞վ է մարդասպանը՝ հա՞յ է, թե՞ ոչ, ռո՞ւս, թե՞..., մի՞գուցե ամերիկացի: Ինչպես ասում է ժողովուրդը, դեռ առջևում 40 օր կա, մի՞գուցե ի տարբերություն Մարտի 1-ի դեպքերի՝ այս անգամ գտնվե՞ն հանցագործները: Ասում եք, թե Հայրիկյանի դեմ կատարվածը դավադրություն է ողջ Հայաստանի նկատմամբ: Պարոնայք իշխանավորներ, ձեր ասածն իսկ դատում է ձեզ՝ քայքայված տնտեսություն, համատարած գործազրկություն, չքավորություն, օրեօր դատարկվող Հայաստան՝ արտագաղթ, դատարկվող սահմանամերձ գյուղեր, սպանություններ զինված ուժերի զորամասերում, հղփացած գեներալներ, կոռումպացված համակարգ, թալանվող բանակ, երկիր, քաղաքացի: Հարցնում եք, թե ո՞վ կարող էր Հայրիկյանի վրա մահափորձ կատարել, ում էր դա ձեռնտու, ես հարցնում եմ ձեզ՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի մահը, կարծում եմ, որ եթե համադրենք, ապա կբացահայտենք, որ մարդասպանները նույն դեմքն ունեն: Հայրիկյանի վերքը կբուժվի, իսկ Հայաստանի՞ վերքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել