Ladynews.am-ը գրում է.

Երբ ակադեմիկոս, հայտնի ավիաշինարար, ինքնաթիռների շարժիչների ստեղծող Ալեքսանդր Միկուլինի մոտ առողջական  խնդիրներ առաջացան, նա տարվեց այնպիսի մեթոդի ստեղծմամբ, որը թույլ կտար մոռանալ հիվանդությունների մասին և ապրել երկար ու լիարժեք կյանքով:

Երկարակեցության գաղտնիքը

Ակադեմիկոս Միկուլինը ստեղծեց մարզանք, որը բաղկացած է հասարակ վարժությունից, այսպես ասած, ցնցումից՝ կրունկների հարված հատակին: Այս մեթոդը թույլ է տալիս լավացնել արյան հոսքը, կանխել անոթների խցանումը, կարգավորել ճնշումը: Այն նաև լավացնում է ուղեղի աշխատանքը, իսկ գլխացավերից և ծանրության զգացողությունից նույնիսկ հետք չի մնում:

Ուղիղ կանգնեք, միացրեք ոտնաթաթերը, սեղմեք ատամները: Բարձրացրեք կրունկները 3-5 սմ և կտրուկ իջացրեք: Ցնցման շնորհիվ անոթների փականները լրացուցիչ խթան են ստանում արյունը վերև հրելու համար:

Կատարեք 30 բարձրացում-իջեցում օրական 5 անգամ և կարող եք մոռանալ հիվանդությունների մասին: Արեք առանց շտապելու՝ մեկ ցնցում մեկ վայրկյանում:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել