Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները կարծես թե չեն դադարում։ Այժմ էլ քննարկման առարկան հիմնականում ընկած են լրացուցիչ մեխանզիմների ներդրման համար գումարներ հայթհայթելը։ Նոր Ընտրական օրենսգրքում մի քանի տեխնիկական հարցերի շուրջ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը Հայաստանի կառավարությունը հնարավոր է այդպես էլ չհայթայթի, համենայնդեպս եթե դոնոր կազմակերպություններն արդեն իրենց հասանալիք մասով խոստումը տվել են, իսկ իշխանությունները ֆինանսավորման իրենց հասանելիքի մասով նշում են, թե բյուջեյում գումար չկա։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ ընդամենը մի քանի օր առաջ ընտրական օրենսգքրի վերաբերյալ քննարկումներում ըննդիմության և իշխանության միջև ձևավորվել էր ընդանուր կոնսենսուս։ Մասնավորապես իշխանությունները համաձայնվել էին կատարել ըննդիմության մի քանի պահանջներ (մատերի թանաքոտում, ընտրական ցուցակների հրապարակում): Այժմ խոսքը գնում է լրացուցիչ տեխնիկայի մասին,որի վերաբերյալ Կառավարությունը հայտարարել է, թե չունի անհրաժեշտ միջոցներ այն ներդնելու։ Մինչդեռ ըննդիմադիր քաղաքական ուժերը գտնում են,որ մեծ ցանկության դեպքում այդ գումարները կարելի է հայթհայթել Եվրոպական Դիրտորդական կազմակերպություններից, Միջազգային կառույցներից և Եվրոմիությունից։ Լրացուցիչ տեխնիկայի տեղադրման համար պահանջվում է մոտ 15 միլիոն դոլլար,որոնց մի մասը՝ մոտավորապես 9 միլիոն դոլլար վերոնշյալ դոնոր կազմակերպությունները արդեն հատկացրել են։
Հետևաբար, ինչումն է խնդիրը։ Կարիք չկա նշելու, որ ընտրական մեխանիզմներում տեխնիկայի ավելացումը (ամեն ընտրատեղամասում մեկական տեսանկարահնող սարք), ոչ մի կերպ չի գոհացնում իշխանություններին։ Ավելին՝ փորձ է արվում դիտավորյալ կերպով վիժեցնել այս խնդիրը, քանի Հայաստանում ընտրական պրոցեսների ամենախոցելի մասը հանդիսանում են հենց ընտրատեղամասերում կամ դրա մերձակայքում տեղի ունեցող գործընթացները։ Ավելորդ է ասել, որ եթե այդ գումարների և տեխնիկայի անհրաժեշտությունը տեսներ իշխանությունը, այլ ոչ թե ընդդիմություն, ապա այդ գումարները հաշված օրերի, գուցե ժամերի ընթացքում գործող վարչակարգը արդեն վաղուց ձեռք բերած լիներ։
Ինչևէ, առայժմ այս հարցը նույնպես քննարկման փուլում է, սակայն հստակ է մի բան, ընդդիմութունը ժողովրդական լեզվով ասած «իր գլխի ճարը ինքը պիտի տեսնի» ։ Ընդ որում, այս հարցից է կախված, թե որքանով թափանցիկ կլինեն գալիք Պառլամենտական ընտրությունները և որը ըստ ըննդիմադիր գործիչների վերջապես կմերկացնի ՀՀԿ-ի քարոզչական ու ընտրությունների աղավաղման ամբողջ ֆարսը։
Հիմա այլի մասին։ Եթե ամփոփելու լինենք Ընտրական Օրենսգքրի թեման, նրա շուրջ քննարկվող հարցրեն ու ձեռք բերված համաձայնությունները կարող ենք արձանագրել հետևյալը։ Չնայած 4+4 ֆորմատի քննարկումներին, ձեռք բերված համաձայնություններին, կարող ենք փաստել, որ այս անգամ նույնպես ցավոք փորձ է արվում հերթական անգամ սքողել ու կոծկել սպասվելիք ընտրությունները։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցած վերջին դեպքերից ու համընդնաուր դժգոհություններից հետո, գործող իշխանությունը ներյակացնող Հանրապետական կուսակցությունը փաստորեն հավատարիմ է մնում իր գործելաոճին, հերթական անգամ փորձ անելով լղոզել դեռ ոչ վաղ անցյալում իրենց իսկ կողմից ձևակերպված «պատմական» համաձայնությունը։ Թվում էր,թե ընդառաջ գնալով ընդդիմությանը Հանրապետակակաները փորձում են այս կերպ ինչ-որ կերպով քավել իրենց մեղքերն ու շտկել քառօրյաի ընթացքում արձանագրված պետական ոչ պրոդուկտիվ կառավարման սխալները։ Փաստորեն իշխող ուժը շարունակում է հավատարիմ մնալ իր գործելաոճին, ինչը վստահաբար մեծացնելու է հանրության անվստահությունը ընտրական համակարգի և գործող իշխանության նկատմամբ։
Եվ վերջում մեկ բան։ Գալիք Պառլամենտական ընտրությունները հրաշալի շանս են իշխանությունների համար սեփական հանրության աչքում ռեաբիլիտացվելու համար։ Վստահաբար կարելի է ասել, որ նյութատեխնիկական միջոցների համար գումար հայթհայթելը միայն ու միայն բարձրացնելու է իշխանության հեղինակությունը։ Որովհետև եթե հարցին նայենք մյուս ռակուրսից, ապա վսատահաբար կարող ենք ասել, որ մնացած կուսակցությունները իրենց կազմակերպչական ու ֆինանսական դրությամբ ոչ այսօր, ոչ էլ գալիք ընտրություններում ի վիճակի չեն հավասար պայքար մղել իշխանությունների դեմ, որքան էլ որ նրանք թուլացած լինեն։ Հետևաբար միայն զարմանալ կարելի է, թե ինչու է ՀՀԿ –ն վախենում կատարել այդ պահանջը, եթե հաշվի առնենք, որ դրա կիրառումից մեծ հաշվով ինքը էական կորսուտ չի ունենալու։