Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը երբ տեղեկացել է, որ ԳԱԱ-ի նախագահ է ընտրվել Ռադիկ Մարտիրոսյանը, ասել է, թե ԳԱԱ-ի անունն էլ պետք է դնել «քոսոտ»:
«Փաստորեն այդ բոլոր ընտրողները համաձայն են, որ Ակադեմիան է քոսոտ, ինչպես Ռադիկ Մարտիրոսյանը երկիրն անվանեց քոսոտ, իրենք էլ այս ընտրությամբ հաստատեցին, որ Ակադեմիան է քոսոտ։ Ուստի այսուհետ ՀՀ ԳԱԱ անունը դնում ենք ««քոսոտ»»,- նշել է տիկին Բախշյանը:
Հիշեցնեմ, որ Ռ. .Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում այդ բառով էր բնութագրել Հայաստանի Հանրապետությունը:
Եվ զարմանալին այն է, որ, իրոք, ակադեմիայի անդամների մեծ մասը կարծես թե համաձայն են Ռ. Մարտիրոսյանի որակումների հետ ու հլու-հնազանդ շարունակում են զբաղվել անգործությամբ: Ինչպիս նողկալի ու «քոսոտ» իրականություն է ձևավորվել ԳԱԱ-ի շուրջ: Արդյոք սա երկա՞ր է ձգվելու: