![]() |
| Քաղաքական մեկնաբան |
«Հայլուրի» եթերում Պարույր Հայրիկյանը նշեց, թե իր դեմ մահափորձ են կատարել ոչ թե դրսի, այլ ներքին ուժերը, այն ուժերը, որոնք տարբեր պատճառներով չմասնակցեցին ընտրություններին: Իրավիճակը գնալով հետաքրքիր է դառնում: Որքան Հայրիկյանի գիտակցությունը տեղն է գալիս, որքան առողջանում է` իր դեմ մահափորձ կատարածներ ուժերի շրջանակը ուրվագծում է: Ի՞նչը ստիպեց Հայրիկյանին իր նախնական գնահատականը կտրուկ փոխել, նախագահական քարոզարշավի մարտավարությո՞ւնը, թե՞ Հայրիկյանը ինչ-որ ինֆորմացիայի այնուամենայնիվ տիրապետում է: Համենայն դեպս Հայրիկյանը բավականին ծանր մեղադրանքներ է ներկայացրել «տարբեր պատճառներով ընտրություններին չմասնակցող ուժերին»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/466093523456171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




