«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովում ամենուր կարելի էր հանդիպել ԱԺ պատգամավորների արևահարված դեմքերի: Տպավորությունն այնպիսին էր, որ ազգընտիրները Սևանում միասին մասնակցել էին բացօթյա խրախճանքի և արևայրուքի դեմ որևէ քսուք նախապես չէին օգտագործել:
Թերթի հարցին՝ Սևանո՞ւմ եք եղել, հանրապետականներից մեկը պատասխանեց. «Չէ, Հռոմի պապին տեսել, կարմրել ենք»: Պարզվեց, որ Հանրապետական Էլիտան ստիպված է եղել Հռոմի պապի այցի ընթացքում մնալ բաց երկնքի տակ, ինչի հետևանքով էլ խորհրդարան էին ներկայացել արևից այրված դեմքերով»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել