Վրաստանի պաշտպանության նախարար Թ. Խիդաշելիի հայտարարությունն առ այն, որ իր որոշմամբ Վրաստանում վերացվում է պարտադիր զորակոչը, այնքան էլ պարզաբանված չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ վրացի պաշտոնյայի նշված որոշումը վերաբերում է միայն վրացական բանակում ՊՆ հաշվեկշռում ծառայություն անցնող ժամկետային ծառայողներին, այնինչ Վրաստանում պարտադիր զորակոչին ընդգրկված ծառայողների մոտ 25 տոկոսն են ծառայության անցնում ՊՆ հաշվեկշռում, իսկ մյուս 75 տոկոսն իրենց պարտքը կատարում եմ Ներքին գործերի նախարարությունում և Պատիժների իրականացման նախարարությունում, թեև նրանք բոլորը համարվում են վրացական բանակի ծառայողներ, ուղղակի՝ նշված երեք նախարարությունների քվոտաներով բաշխված:
Նշված գործընթացը կազմակերպում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հատուկ վարչությունը, որն էլ իրականացնում է հիշյալ բաշխումը:
Վերոնշյալը նշանակում է, որ պաշտադիր զորակոչի վերացման մասին հայտարարությունը կարող ենք համարել, որ վերաբերում է միայն նշված 25 տոկոսին, այն է ՊՆ հաշվեկշռին: Սակայն Խիդաշելիի որոշումը՝ այդ 25 տոկոս պատրադիր զորակոչից հրաժարվելուն ևս կարող է չիրականանալ, քանի որ վերջինիս՝ որպես պաշտպանության նախարարի, պաշտոնավարումն ավարտվում է ս.թ. հոկտեմբերին՝ մինչ խորհրդարանական ընտրությունները, ապա՝ նոր կառավարության ձևավորումը, և կարող է ստացվել այնպես, որ նոր նշանակված ՊՆ նախարարը (եթե իհարկե Խիդաշելին չվերանշանակվի) վերացնի նախորդի որոշումը, և Խիդաշելիի ստորագրած ՛՛ցանկությունն՛՛ իրականություն չդառնա: «Ցանկություն». քանի որ Խիդաշելին այսպիսով փորձեց խոստմանը հավատարիմ մնալ(վերջինս խոստացել էր, որ 2017թ.-ից վերացվելու է պարտադիր զորակոչը, և ով ինքնակամ չի ցանկանում ծառայել բանակում, ապա չի ծառայի), և պնդելով իր կարծիքը, ինչ-որ չափով նաև արհամարհելով Վրաստանի խորհրդարանի այդ հարցով օրենքի նախագիծը մերժելու փաստը, այդուհանդերձ ելք էր գտել և օրենքով իրեն տրված լիազորության շրջանակներում կայացրել վերը նկարագրված որոշումը: