«Դժվար ապրուստ»-ում Էլենի դերակատար Շուշաննա Թովմասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության այս սերիալը դիտողների բացասական մի շարք արձագանքներին` դրանք որակելով ինչպես ծիծաղելի, այնպես էլ` ցավալի:
«Զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում` այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը եւ անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ` օգտագործելով սերիալային տերմինալոգիան»,-նշել է նա:
Շուշանը նաեւ հետեւյալն է հավելել. «Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին եւ վիդեոներին: Եկեք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու եւ հեգնելու վրա»:




BRAVO.am
Նյութի աղբյուր՝ http://skandalistblog.blogspot.com/2013/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




