Քիչ առաջ այցելեցի Անդրեաս Ղուկասյանին: Նպատակս ամենեւին դրա մասին իրազեկելը չէ, այլ մտահոգությունս հայտնելը: Իր հյուծված տեսքը մինչեւ հիմա չեմ մոռանում, ու որքան էլ նրա օրգանիզմը թույլ է տալիս հարցազրույց տալ, զրուցել եւ շփվել մարդկանց հետ, միեւնույնն է, չէի ցանկանա, որ նա անդառնալի վնաս հասցներ իր առողջությանը: Սա իմ կյանքում կհիշեմ որպես ամենաանդուր ընտրությունը, որը թվացյալ «հանգիստ էր» ընթանում, սակայն իրականում ուղեկցվում է թեկնածուի կողմից պայքարի ծայրահեղ միջոցով, մեկ այլ թեկնածուի դեմ մահափորձով ու էլ չգիտեմ ինչով: Այս ընտրությունները նման են այսբերգի, որի ստորին մասն ավելի մեծ է, քան վերջրյա հատվածը: Մի խոսքով՝ մղձավանջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել