Կոմկուսը երբ տրոհվեց, արգելվեց, ոչ ոք չզարմացավ:
Մի կուսակցություն, որը լավ-վատ մի երկիր էր կառուցել, որի կռճոնքները դեռ լափում ու չի հագենում քրեաօլիգարխիան: Որի ստեղծածն է մեր նորօրյա Հայաստանի հիմքը:
Կոմունիստները գոնե կուսակցական դպրոց էին ավարտում, այլ ոչ թե բազեական ճամբար: Սկսում էին բանվորից ու բոլոր աստիճաններով բարձրանում էին մինչև ղեկավար պաշտոնի, այլ ոչ թե պնակալեզությամբ ու փուչիկ տրաքացնելով, ուսխորհուրդներում կաշառք բաժանելով, բանակում չծառայելով ու փախնելով դառնում էին նախարար ու պատգամավոր, մեդալներ ստանում:
Բնավ չեմ պաշտպանում անցյալի փոշու տակ մնացած կոմկուսը:
Այսօր այս ճղճիմ ՀՀԿ կոչվածը ոչ մի արդարացում չունի: Կասկածելի անցյալ ու ներկա:
Նայեք նրա պատգամավորներին, նախարարներին, ֆեոդալներին, նախագահներին` նայեք միայն դեմքներին: Գործ չկա, որ գործից խոսենք:
Ոչ մի ափսոսանք չի լինելու ձեր հեռացման ու տրոհման պահին:
Բարով գնաք պատմության աղբանոց:



