Րաֆֆին այսօր բավականին անհարմար դրության մեջ է դրել Քասախի գյուղապետին, երբ իր նախընտրական շրջայցի շրջանակներում ժամանել է Քասախ գյուղ։ Սկզբում Րաֆֆին պահանջել էր գյուղապետից, որ վերջինս երաշխիքներ տա, որ գյուղում կլինի ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների մթնոլորտ, ինչին գյուղապետը վստահեցրել էր, որ այդպես էլ կլինի։
Սակայն, քիչ անց պարզվել էր, որ գյուղի գրեթե բոլոր փոստարկղերում Սերժի բուկլետներն են հերիք չէ, իսկ հենց գյուղապետի աշխատասենյակում «Ապահով Հայաստան» կարգախոսով շարֆը փակցված է անգամ Հայոց Եռագույնից էլ վեր։ Րաֆֆին կես լուրջ-կես կատակ հարցրել էր, թե քանի տոկոս են պարտադրել, որ բերի ընտրություններին այս խրոխտ գյուղապետը, ինչին վերջինս պատասխանել էր, որ թեև ինքը՝ որպես հանրապետական աշխատելու է իր կուսակցության թեկնածուի շահերի ապահովման համար, սակայն ոչ մի նման խնդիր նրա առջև դրված չկա, իսկ քարոզչական շարֆը պարզապես ձեռքի տակ ունենալու համար է իր աշխատասենյակում փակցրել...
Հեսա բոլորս միահամուռ կհավատանք գյուղապետին, բա ո՞նց....
Կից նյութը` այստեղ