Նախագահական ընտրություններին մնացել է գրեթե ոչինչ, իսկ թեկնածուներից ոչ ոք քաղաքականությամբ զբաղվելու իրական ցանկություն այդպես էլ չցուցաբերեց: Առաջին հայացքից ասվածը կարող է մի քիչ տարօրինակ թվալ: Բայց եթե մանրամասնենք, թե ինչ ենք հասկանում «քաղաքականություն» եզրի տակ, ապա կպարզվի, որ վերջին տարիներին Հայաստանում դրանով զբաղվում է միայն Սերժ Սարգսյանը: Նա միակ թեկնածուն է, ով ներկայանում է հստակ ծրագրերով, ունի քաղաքական մտածելակերպ, խոսում է քաղաքականության լեզվով և լրջորեն պատրաստվում է ապագայի քաղաքական գործընթացներին: Ավելին՝ նախագահն այն գործիչն է, որին վերջապես հաջողվեց բարելավել հանրապետության քաղաքական համակարգը, ինչը մեծ հնարավորություններ ընձեռեց դաշտի գրեթե բոլոր գործիչներին: Նրանց մնում էր միայն հասկանալ այդ իրողությունը և հետագա գործունեությունը հարմարեցնել քաղաքական նոր իրավիճակի պահանջներին:

Սակայն, ինչպես ցույց տվեց քարոզարշավի առաջին փուլը, գործող նախագահի մրցակիցները պատրաստ չեն քաղաքական պայքարի: Նրանց գործունեության, հռետորաբանության և մտածելակերպում դեռևս գերիշխում է սակրալ տարրը: Այն ենթադրում է պայքար ոչ թե քաղաքական ընդդիմադրի, այլ չարի (բռնապետության, ռեժիմի և այլնի) դեմ: Ակնհայտ է, որ «պայքարի» այս ձևը վաղուց սպառել է իրեն: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ասվածիս վառ ապացույցն են: Դրանք նաև հանդիսանում են նախկին քաղաքական համակարգի մահվան վկայականը: Ուստի, Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի դեմ պայքարում քիչ թե շատ հաջողություններ ակնկալող ցանկացած գործիչ պետք է նախևառաջ ձերբազատվի անցյալի թերություններից և սկսի գործել քաղաքական դաշտում: Հակառակ պարագայում, նրան սպասում է Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և շատ ու շատ այլ ուժերի և դաշինքների ճակատագիրը:

Նախընտրական այս փուլում որևէ քաղաքական սպասելիքներ թեկնածուներից այլևս չկան: Նրանցից մեկը զբաղված է հացադուլով, մյուսը ինչ-որ հաշվարկներ է իրականացնում, երրորդը՝ վիրավոր պառկած է հիվանդանոցում և այլն: Ուստի գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մնում է միայն շարունակել կատարելագործել իր նախընտրական ծրագիրը և որակական նոր աստիճանի հասցնել հարաբերությունները Հայաստանի քաղաքացիների և միջազգային հանրության հետ: Ընդ որում, քաղաքական բարեփոխումներ գործող նախագահից ոչ ոք այլևս չի ակնկալում: Գործնականում դրանք արդեն իրականացվել են, և հիմա հերթը հասել է պետա-իրավական բարեփոխումներին: Ահա թե որտեղ է, որ լուրջ անելիքներ դեռ շատ կան:

Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ արտահերթ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել անցած հինգ տարիներն ամփոփող և ապագայի ծրագրերը ներկայացնող բավական բովանդակալից եկույթով: Ցավոք, նախագահի այս ելույթը լրատվամիջոցների և քաղաքական դաշտի կողմից հիմնականում անտեսվեց:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել