Ցավակցում եմ ռուս օդաչուի ընտանիքին և ասում՝ ներողություն. Էրդողանը՝ Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում վերջինս իր շահագրգռվածությունն է հայտնել ռուսական ինքնաթիռի խոցման և ռուս օդաչուի սպանության հետևանքով առաջացած ճգնաժամի կարգավորմամբ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար «բարեկամ է և ռազմավարական գործընկեր, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատթարացնել հարաբերությունները»:
«Մենք երբեք ՌԴ-ին պատկանող ինքնաթիռ խոցելու ցանկություն և մտադրություն չենք ունեցել»,- հայտարարել է Էրդողանը:
Ներկայացնելով, թե ինչպես է Թուրքիան ջանք գործադրել զոհված ռուս օդաչուի դին վերադարձնելու ուղղությամբ՝ Էրդողանը ցավակցություն է հայտնել օդաչուի ընտանիքին և ներողություն խնդրել:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել ռուսաստանցի զոհված օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ ներողություն»,- ասված է Էրդողանի ուղերձում:
Թուրքիայի նախագահն իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև «ավանդական բարեկամական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ հնարավոր ամեն բան անելու», ինչպես նաև «տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների համատեղ արձագանքելու» պատրաստակամություն հայտնել:
Օրերս պաշտոնական Մոսկվան Սոչիում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցելու պատրաստակամություն էր հայտնել՝ տեղեկացնելով, որ հու;լիսի 1-ին Սոչիում կայանալիք՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդակցությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել բոլորին, այդ թվում՝ Ուկրաինային և Թուրքիային:
է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ ռուսական կողմը բաց է երկխոսության համար: