Brexit-ի շնորհիվ մի գիշերվա մեջ Ռուսաստանի եկամուտները կազմեցին $2.46 միլիարդ ԱՄՆ դոլար:

Սկսած 2006-ից, Ռուսաստանն իր պահուստային ֆոնդում ոսկու պաշարն ամսեկան ավելացնում էր երկուսից վեց տոննայով: 2006-ին ոսկին կազմում էր ռեզերվների ընդամենը 2%-ը, իսկ այսօր արդեն կազմում է 13%-ը, կամ 1,352 տոննա:

Ոսկու գինը տարվա սկզբից մինչեւ հունիսի 23-ը արդեն աճել էր $1,000-ից մինչեւ $1,266, իսկ վերջին գիշերվա ընթացքում բարձրացան միանգամից $100-ով՝ Ռուսաստանին $54 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու ռեզերվի արժեքը միանգամից ավելացնելով մոտ $3.7 միլիարդ դոլարով:

Մյուս կողմից սակայն, ռուսական ռեզերվի մոտ 10%-ը կազմում է բրիտանական ֆունտը, որի 8.3% անկումը պատճառեց $1.2 դոլարի վնաս, արդյունքում եկամուտը իջեցնելով $2.46 միլիարդ դոլարի:

Հ.Գ. Նշենք, որ տարիներ առաջ Հայաստանի կենտրոնական բանկը որոշում կայացրեց ազատվել ոսկու պաշարներից, որից հետո միջազգային շուկաներում ոսկու գինը գրանցել է համարյա անդադար աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել