Արցախի ՀՀ անբաժան և լիարժեք մաս կազմելը մեկը չի դնում կասկածի տակ, մենք նույնիսկ պայքարել ենք դրա համար և այժմ էլ անտարբեր չենք՝ ոչ մի դեպքում: Սակայն զգացմունքային մոտեցումից բացի գոյություն ունի սառը բանականություն, որին բոլորս պետք է հետևենք: ԱՊՈՒՇ հարց եմ տալիս, բայց և... Բա որ Ադրբեջանը հայտարարի՞, որ միանում է Թուրքիային: Բացառո՞ւմ եք: Ինչու՞... Իսկ եթե ռեակցիան նույնը լինի, ինչ որ մեր դեպքո՞ւմ... Եկեք պարզապես պատկերացնենք բոլոր հնարավոր վիճակները՝ աշխարհն է փոխվում, ողջ աշխարհը խմորումների մեջ է՝ ելնելով գլոբալ տնտեսական ճգնաժամից, ստեղծված ռեսուրսների պակասից: Տնտեսական քարտեզներ են ձևում, և դա անում են շատ հզոր պետություններ: Իսկ հայրենասիրությունն առանց լուրջ և հիմնավոր պաշարների, որոնք կապահովեին իսկապես ինքնուրույն գոյատևություն, կարող է վերածվել կոնյուկտուրայի: Կատակ բան չէ: Չեմ ուզում ցանկացած թեմայի շուրջ վիճելիս պառակտում տեսնել, հակառակը՝ պետք է կարծիքները լինեն տարբեր, քայլերը՝ հեռահայաց, մոտեցումները՝ լայնախոհ:
ԼՂՀ ոչ թե ինքն իրեն մատնված մի գործոն է, այլ համահայկական լիիրավ երկրորդ ներկայացուցիչ, երբ կդառնա նույն գլխավոր դերակատարը, եթե ՀՀ ինչ-ինչ պատճառներով տանուլ տա բանակցությունները, կամ երբ երկու կողմերն էլ վերջնական փակուղի կմտնեն: Ոչինչ չենք բացառում, չէ՞... Մենք մի տեսակ երկու հատ ենք, դրանով իսկ ունենք այլընտրանքներ, և տվյալ պարագայում Թուրքիան այդ նույն դիրքը չունի մեջբերված քաղաքական «խաղում», ինքը ստվերային ֆիգուր է: Այդ պատճառով էր, որ ուզեց մտնել այս ամեն ինչի մեջ, դառնալ իրական մասնակից...չստացվեց: Շախմատ է, շախմատ... Ապագա քայլերն էլ կանխատեսելի են: Գործընթացի ռիթմն անգամ պայմանավորված է մեծ քաղ. իրադարձությունների ընթացքով, ...ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ՝ ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՐՑԱԽԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՈՆՑ ՈՒԶԵՆԱՆ ԱՆԵ՞Ն: ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՈՒՆԵՆԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԶԵՆՔԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻ, ԻՍԿ ԱՐՑԱԽԸ՝ ՈՒԶԱԾԴ ԶԻՆԱՏԵՍԱԿՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀԱՇՎՈՎ՝ 1000 կներեք
ԽԵԼՔԻ՛Ն ԱՇԵՑԵՔ....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/shahea.ajemian/posts/206344039511707
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել