Մի քիչ էլ լուրջ։
Եվրամիությունը ի՞նչ գործիքներ ունի, որով պիտի հարբերվի ՄԲ-ի հետ։

1/ ՄԲ-յան թող հարաբերվի, ո՞վ է ԵՄ-ն, որ ինքը գործիք առաջարկի /ռուսաստանյան մոտեցում/
2/ Մաքսային միություն - հիմնականում գործում է Թուրքիայի համար, հեմնայն դեպս ՄԲ-ի հետ տնտեսական հարաբերությունները ավելի սերտ են, ու սա կնշանակի ապաինտեգրացիա։
3/ Խորը և Համապարփակ - սրա կարիքը նույնիսկ չկա, քանի որ ստանդարտներին լիարժեք համապատասխանում է
4/ Հարևանության ծրագիր - ՄԲ-ն դիտարկվում է հարևան Իսրայելի, Մարոկոյի ու նաև Մեզ նման։ Մենք ու ՄԲ-ն նույն նավակում

Կարճ՝ ԵՄ-յունը այսօր չունի ՄԲ-ի հետ հարաբերության ինստրումենտ։ Մնում է Մաքսային միությունը, կամ էլ մի նոր բան մոգոնեն։ Արա դե հանգիստ աշխատում էինք, այս ինչ օյին բերեցիք գլուխներս - կասեն Եվրաբյուրոկրատները։ Ու ես էլ կհավելեմ, որ խնդիրները խնդիրը հենց սա է՝ ռացիոնալ win-win մտածողությամբ եվրոբյուրոկրատիան հաշվի չի առնում ազգային, մշակութային ու այլ կարևոր պրոցեսներ, որոնք էլ ազդում են արտաքին քաղաքականության վրա։ ռուսաստանի հետ հարաբերության ձախողման պատճառը նույն բյուրոկրատական ռացիոնալ մտածողությունն է, քաղաքական դաշտի բնակչությունից չափից շատ հեռու լինելն է /մեղադրում են պոպուլիզմը, բայց ես կասեմ ուղիղ հակառակը, մարդիկ հոգնել էին, որ իրենց չեն լսում/, ու առաջնորդության դերի բացակայությունը։

ՀԳ
Տարիներ շարունակ ասել եմ, որ 19-րդ դարավերջի ձևավորված ազգ-պետության մոդելը իրեն սպառել է, այլ շատ մոտեցումներ էլ են իրենց սպառել։ Մենք ականատես ենք լինելու նոր «ինչ-որ բանի» ծնունդի։ Տեսնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել