Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ունեն զարգանալու դրական միտում: Վերջին տարիներին արձանագրած ցուցանիշները խոսում են այն մասին, որ ոլորտի համար տրամադրվող պետական,մասնավոր և արտասահմանյան աջակցությունը տալիս է իր ցանկալի արդյունքը:
Շատ կարևոր է, որ երիտասարդները ստանան հարթակ, որտեղ կարող են դրսևորել իրենց: Նման բան հնարավոր է իրականացնել տարատեսակ մրցույթների միջոցով:
Այդ մրցույթներից վերջինը տեղի է ունենում այս օրերին: Հունիսի 25-ին Demo Day-ի շրջանակում 6 թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները, և կընտրվեն մրցույթի հաղթողները:
Մասնակցելու ցանկություն են հայտնել 40 դիմորդ, որոնցից ընտրված մասնակիցները հնարավորություն են ստացել օգտագործել IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի»՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:
Մրցույթի հաղթող երկու թիմերը կստանան հազար դոլարին
համարժեք դրամական մրցանակներ: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC կենտրոնում, որը կբացվի հուլիսին:
Սպասվում է, որ հաջորդ ամիս կկազմակերպվի նաև
ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին նորաբաց կենտրոնում կմեկնարկի ISTC Acceleration առաջին փուլը: