1384622278_timoshenkoAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինական «Բատկիվշինի» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել ուժեղացնել  Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, որպեսզի վերջինս չկարողանա «գոյատևել»: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

«Հարկավոր է ուժեղացնել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Այդ պատժամիջոցները գնալով պետք է ավելի ու ավելի կոշտ լինեն, որպեսզի այդ երկիրը ոչ մի շանս չունենա «գոյատևելու»,-ասել է Յուլիա Տիմոշենկոն:

Նրա խոսքով, եթե Ղրիմը չվերադարձվի Ուկրաինային, ապա ավելի ազդեցիկ պատժամիջոցներ պետք է կիրառվեն:

Տիմոշենկոի կողմից  Ռուսաստանի հանդեպ այսպիսի հայտարարությունները   հազվադեպ չեն լինում:

Ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկին տրվող հարցազրույցի ժամանակ  Տիմոշենկոի մոտ ընկեր և խորհրդական Վիկտոր Նաբոժենկոն հայտարարել է, որ Ղրիմը վերադարձնելու դեպքում խոստանում են «չգրավել  Մոսկվան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել