Հայաստանը վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին հագեցած և բարդ ժամանակաշրջան է ապրում։ Բնականաբար այդ ամենը կապված է քառօրյա պատերազմի, դրա հետևանքների և պատերազմի՝ դեռ չավարտված լինելու իներցիոն բնույթի խոսակցություններով։ Այն, որ պատերազմը դեռ ավարտված չէր դեռ մինչև ապրիլ, կարծես պետական քարոզչական մակարդակով մշտապես իրազեկվել է, սովորական առօրյա խոսակցություններում սահմաններում տիրողջ իրավիճակը մշտապես եղել է հասարակ ժողովրդի քննարկման առարկա։ Սակայն քառօրյան պատերազմից հետո հանրային դեպրեսիան ոչ միայն չի մարել, այլև գնալով ավելի է շատանում։ Շատանում է մեկ պարզ պատճառով, որովհետև ինչպես կյանքը ցույց տվեց հանրային պատշաճ իրազեկում հայ հասարակության հանդեպ չի տարվել։
Ըստ էության, եթե չզբաղվենք ավելորդ ինքնախաբեությամբ մենք այսօր ունենք շատ լուրջ խնդիր։ Դա նախևառաջ կապված է հայ հասարակության ներքին ինքնակազմակերպման հետ։ Ինքնակազմակերպում ասելով սոսկ նկատի չունենք պատերազմական ժամանակաշրջանում ուժերի մաքսիմալ մոբիլիզացիան և համախմբումը։ Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր իշխանությունների «ջանքերով» հասարակությունը՝ հետևաբար նաև պետությունը ընդհանուր առմամբ առաջնորդվել է «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով, մինչդեռ Ղարաբաղի հարցում բանակցությություններ վարել փոխզիջումային տարբերակի ֆորմատով։ Այսինքն ինչ ասել է փոխզիջում։ Ազատագրված շրջանները այս պահին գտնվում են բանակցային սեղանին և եթե դիցուք մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը համաձայնվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը , ապա դրա փոխարեն ինչպես է ՀՀ-ն հանձնում այն տարածքները, որոնք մինչ այս դիտարկվում էին որպես Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս։ Ինչպես է դա բացատրվելու սեփական հանրությանը և ինչպես է դրան արձագանելու ժողովուրդը։ Այսիքն, այս ամբողջ տարիների ընթացքում իշխանությունները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, իսկ սեփական հանրությանը կերակրել բացառապես այլ թեորիայով։ Սա ինչի հետևանք է ուրեմն։
Եվ հիմա, երբ առավել քան արդիական ու հավանական է կոնֆլիկտի նոր էսկալացիան, երբ տեղի են ունենում բանակցություններ, որտեղ թե Հայաստանի թե Ադրբեջանի նախագահների հռետորաբանության մեջ գնալով նվազում է կոնստրուկտիվ դիալոգի տեսլականը, ինչպես է բացատրվելու տարիներով ստեղծված այդ իմիտիացիան ,եթե կարճաժամկետ պատերազմից հետո որոշվի,որ Հայաստանը այնուամենայնիվ պետք է զիջի այդ տարածքները։ Ով է հանձն առնելու այդ բարդագույն գործընթացը...Կարծում ենք ոչ մեկ և դա բնական է։ Դա ոչ ոք չի հասկանա,որովհետև դա նման է ճայթյունի խաղաղ երկնքում։
Կարծում եմ, ելքը մեկն է։ Հայաստանում պետք են փոփխություններ և մենք նախևառաջ պետք է առերեսվենք հենց մեր պատմության այնուհետև ինքներս մեզ հետ։ Վստահաբար կարելի է ասել, որ մինչ այս, նման բան տեղի չի ունեցել։ Նոր միայն պահանջել օրինակ Թուրքիային առերսվել սեփական պատմության հետ։ Սա է այսօրվա հրամայականը, որովհետև ըստ էության մենք այլ ելք չունենք, քանի որ ինչպես ցույց են տալիս աշխարհաքաղաքական զարգացումները մեզ դրա համար բավականին քիչ ժամանակ է մնացել։ Սա նախևառաջ կարևոր է պետություն հասկացության նկատմամբ անհատական վերաիմաստավորման տեսանկյունից։ Սրա հետ մեկտեղ կարծում եմ, որ իշխանությունը, ով այսօր առավել քան խոցելի է ու թույլ թեկուզ ներհայստանյան կոտեքստում, պարտավոր է ինչ-որ պահի նախքան քաղաքական կուլմինացիան, կոնտակտի մեջ մտնել հասարակության հետ։ Քանի որ հասարակությունը այս պահին ստվար քանակությամբ հարցեր ունի, որոնց պատասխանները կախված են օդում։ Տարիներ շարունակ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը իշխանությունների համար դիտարկվել է ոչ թե որպես քաղաքական առաջին պարտյոր, այլ հակառակը՝դիտարկվելէ որպես թշնամի։ Այս ամենի արդյունքում առաջացելէ հսկակայան անդունդ և օրվա հրամայականը օր առաջ այդ անդունդը վերացնելու բարդ գործընթացն է, որն իր մեջ բացի քաղաքականը ընդգրկում է նաև սովորական մինչանձնային հարաբերությունների ռեաբիլիտացիա։