Դպրոցների տնօրենների ընտրությունը թափանցիկ կդառնա
Կառավրության ընդունած կարգի համաձայն, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվության միջոցները կկարողանան առանց խոչընդոտների մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությանը, ապահովելով տնօրենի ընտրության գործընթացների մասին հանրության իրազեկում:
Դիտորդի կարգավիճակով տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել երեխայի իրավունքներով զբաղվող և կրթության ոլորտում փաստացի գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սահմանվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները: Որոշումը կնպաստի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովմանը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը, քանի որ հաճախ դժգոհություններ են հնչում այս ընտրական գործընթացների կապակցությամբ: