Թուրքիայի նախագահը, ի պատասխան ԵՄ-ից հնչող հայտարարությունների, սպառնացել է փախստականների առջև բացել Թուրքիայի սահմանները և ալիքն ուղղել Եվրոպա: Այս համատեքստում նշել է, որ Թուրքիան կարող է հրաժարվել ազատ վիզային ռեժիմից, փախստակնների շուրջ համաձայնությունից` նշելով, որ դրանում ամենաշահագրգիռը ԵՄ-ն է, և այդ հարցում մտածելու շատ բան ունի Եվրոպան: Նա կրկին ընդգծել է, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնում մուսուլման բնակչություն ունենալու պատճառով և սպառնացել, որ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների հետագա նպատակահարմարության հարցով Թուրքիան կարող է գնալ հանրաքվեի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1170756236276948?notif_t=close_friend_activity¬if_id=1466675081178364
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել