Նովրուզ Մամեդովի հայտարարությունների տրամաբանությունը պարզ է։ Ինչպես նաև նպատակը։ Իրա նախագահ Ալիևը Պետերբուրգի եռակողմ հանդիպումից առաջ հայտարարում էր, թե եկել է Ղարաբաղը «տուն տանի»։ Իսկ հանդիպումից դուրս եկավ մի հայտարարությամբ, որտեղ սկի ակնարկ չկար իր նախապես հնչեցված բանակցային դիրքորոշմանը։ Պարզ է, որ Ադրբեջանում պիտի հարցեր առաջանային այս կապակցությամբ։ Պարզ է նաև, որ Մամեդովի պես չինովնիկները պիտի փորձեին խաբել իրենց հասարակությանը, պարզերես անեին Ալիևին։
Անհասկանալի է միայն, թե ինչու են հայ օգտատերեն ու որոշ փորձագետներ այդքան լուրջ վերաբերվում Նովրուզի զառանցանքներին։ Մի արեք տենց բան, տղերք, սիրուն չի))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել