Panorama.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր տեղի ունեցավ «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկումը։ Զեկույցի հեղինակներն են Նորվեգիայի պատգամավոր Ինգեբյորգ Գոդսկեսենն ու Սերբիայի պատգամավոր Նատաշա Վուցկովիչը։
Մոտ 4 ժամ տևած քննարկումներից հետո զեկույցն ընդունվեց 96 կողմ, 24 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Զեկույցը բավական խիստ քննադատում է Թուրքիայում մամուլի, խոսքի ազատության սահմանափակումը, Թուրքիայի կողմից երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական անվտանգության գործողությունների ընթացքում մարդկանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք վտանգում են ժողովրդավարկան ինստիտուտների գործունեությունը և Եվրոպայի խորհրդի առաջ Թուրքիայի ստանձնած պարտավորությունները։
Նշվում է, որ վեհաժողովը նաև մտահոգված է Թուրքիայի խորհրդարանի անդամներին անձեռնմխելությունից զրկելու կապակցությամբ։ Թուրքիան ընդունում է փախստականներին, նրանց տրամադրում կեցավայր, սնունդ, սակայն նրանց ապագան անորոշ է։ Երկրում շարունակվում են երկարատև պարետային ժամերը։
Վեհաժողովը քննադատում է Թուրքիայում հետաքննող լրագրողների հետապնդումն ու դատապարտումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



