Հայտնի է դարձել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառով չի այցելի Ադրբեջան մեկ այցի շրջանակներում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաթոլիկ թեմի առաջնորդը մտադիր է այցելել տարածաշրջան, առերեսվելու այն լարվածության հետ,որ առկա էր տարածաշրջանում Հայոց Ցեղասպանության ճանաչման հետևանքով,ինչպես նաև նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը։  Նախատեսվում է,որ Պապը հոկտեմբեր ամսին կայցելի Վրաստան և Ադրբեջան։

Առհասարակ, հոգևոր և քաղաքական մշակույթների տիպաբանության,առանձնահատկության և նմանության մասին կարելի է խոսել շատ երկար։ Քաղաքագետներից շատերը շարունակում են կրոնն ու քաղաքականությունը դիտարկել նույն ասպեկտում, մաքիավելիզմի հետևորդները առաջվա նման հակված են եկեղեցին զատել պետությունից։  Սակայն ըստ էության այս երկու երևույթները միմյանց հետ սերտորեն փոխշաղկապված են։

Հռոմի պապի այցը Հայաստան կարող ենք պայմանավորել որպես այս երկու կոմպոնետնների ընդհանրական պատկեր, քանզի եթե հանում ենք այցի բարոյական սպեկտրը, ապա ստացվում է, որ Պապը այցը կրում է քաղաքական երանգավորված բնույթ։ Առհասարակ, պատմաքաղաքական տեսանկյունից Հռոմի պապերի հեգեմոնիան միշտ չէ, որ ծառայել է այն նպատակներին, ինչի համար եղել է նախատեսված որպես ինստիտուտ։  Հատկապես միջնադարում քաղաքական խարդավանքների մեջ նրանց ներգրավվածությունն ու որպես քաղաքական սուբյկետի դիտարկումը այսօր արդեն հաստատապես կարող ենք ասել, եղել է  աներկբա։

Հատկապես վերջին 20 տարիներին իրավիճակը զգալիորեն փոխվել և հիմնանակում ի ուրախություն քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչների՝ դեպի լավը։  Խոսքը մասնավորապես հոգևոր և աշխարհիկ  փոխհարաբերության  վերաիմաստավորման մեջ է։ Եվրոպայում, օրինակ այդ երկու ինստիտտուտները ունեն իրենց հստակ դերը պետության կառավարման մեջ, սակայն մեկը մյուսին ոչ մի կերպ չի խանգարում,քանի որ  հասարակությա սոցիալական շերտը որոշակիորեն ազդված է եկեղեցուց։

Ֆրանցիսկոսի ֆենոմենը կայանում է նրանում, որ նա կարողացավ վերջապես ի տարբերություն իր նախորդների գտնել հենց այս սոցիալական ու քաղաքական շերտերի ներդաշնակության բանաձևը և աստիճանաբար կյանքի կոչել հոգևոր ու նյութական աշխարհների համակեցության հստակ սահմանված կաննոները։ Այդ կանոնները կրկնում ենք, եղել են միշտ, սակայն դրանց կապիտալացումը դեռևս տեղի չի ունեցել։

Ահա հենց այս վերը նշված եզրույթի հիման վրա է Պապը այցելում Հայաստան։ Նա հայտնում է դիրքորոշում և չի գնում հարցի լղոզման։ Նա չի սեթևեթում և պատրաստ է կատարել իր առաքելությունը, որը ի տարբերություն քաղաքական մոտեցումների, իր մեջ չի պարունակում երկակի ստանդարտներ։ Միևնույն ժամանակ, չի մերժում նաև իր համար այս պահին աընդունելի հռետորաբանությունը (որպես սուբյեկտ վերցնենք Ադրբեջանը), և հայտնում պատրաստակամություն այցելելու այդ երկիր արդեն աշնանը։ Եվ ի վերջո, չի բացառվում, որ հաշվի առնելով վերջին աշխարհաքաղաքական զարգացումները և հատկապես տարածաշրջանում առկա լարված իրավիճակը, Ֆրանցիսկոսը հասկացնել է տալիս, որ ռազմական գործողությունների գործելաոճը կտրականապես մերժելի է իր համար և ինքը որևէ կերպ չի  դասվի այդ սկզբունքի ջատագովների շարքում։ Իսկ մնացած հարցերի մասին ֆրանցիսկոսը կխոսի արդեն Հայաստանում։ Մեզ մնում է մաղթել նրան մեկ բան՝Բարի Գալուստ, ծիրանի երկիր,Պապ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել